800 հեկտար կորցրած իշխանությունն

800 հեկտար կորցրած իշխանությունն

29.03.2024
527

Հանրապետականներն իրենք են այս օրերին լավագույնս հիմնավորում, թե հասարակությունն ինչու պետք է մերժի իրենց եւ ԱԺ ընտրություններում որեւէ ձայն չտա այդ կուսակցության թեկնածուներին։

ՀՀԿ-ականները նախընտրական քարոզարշավի ընթացքում սկսել են միաբերան խոստովանել, որ իշխանավարման այս տարիների ընթացքում բազմաթիվ սխալներ, բացթողումներ են արել (սա՝ մեղմ ասած)։ Այդ խոստովանությանը զուգահեռ նրանք նաեւ խոստանում են փոխվել. մի քանի օր է` վարչապետ Կարեն Կարապետյանը նախընտրական հանդիպումների ժամանակ միայն իրենց փոխվելու մասին է խոսում։ «Մեր բացթողումները, մեր դրական ու ուժեղ կողմերը հասկանալով՝ հայտարարում ենք, որ ուզում ենք փոխվել, փոխվում ենք ու փոխելու ենք»,- Սյունիքի մարզում ասել է նա։ «Հայտարարել ենք, որ փոխվելու եւ փոխելու անհրաժեշտություն եւ հրամայական կա։ Պետք է սկսենք հենց մեզնից»,- արդեն Վայոց ձորում կրկնել է նույն միտքը։