Jose համալիր

Jose համալիր

29.03.2024
753

Jose համալիրն իր տեսակի մեջ եզակի կառույց է, որը ներառում է երեք սրահ՝ ռեստորան, լաունջ-բար և ակումբ, ինչը թույլ է տալիս գոհացնել յուրաքանչյուր հաճախորդի:

  • Jose համալիրն առանձնանում է ոչ միայն իր տարբեր ուղղվածություն ունեցող սրահներով, այլև յուրահատուկ ճաշացանկով:
  • Jose համալիրում առկա է ավանդական, իտալական, մեքսիկական, եվրոպական, ճապոնական խոհանոց, ինչպես նաև հատուկ Jose-ի խոհարարների կողմից պատրաստված համեղ ուտեստներ: Համալիրն իր հյուրերին է առաջարկում հմուտ բարմենների կողմից պատրաստված կոկտեյլների լայն տեսականի:
  • Jose համալիրում յուրաքանչյուր երեկոն առանձնահատուկ է՝ իր բազմաժանր երաժշտական շոուներով: Այստեղ հանդես են գալիս Հայաստանի, ինչպես նաև Jose համալիրի կողմից արտերկրից հատուկ հրավիրված լավագույն երգիչները, երգչուհիները, բենդերը, դիջեյները, պարուհիներ ու հաղորդավարները:

Համալիրում հաճախ են կազմակերպվում մշակութային միջոցառումներ, շնորհանդեսներ, ցուցադրություններ, թեմատիկ երեկույթներ, ծննդյան տոներ, մկրտության և հարսանեկան արարողություններ, ինչպես նաև կորպորատիվ միջոցառումներ:

Վստահորեն կարող ենք նշել, որ Jose համալիրը այն եզակի կառույցներից է, որտեղ գործում է խստացված անվտանգության համակարգ: Եվ սա միակ առավելությունը չէ. Jose համալիրին է պատկանում Երևան քաղաքի կենտրոնում գտնվող ամենամեծ ավտոկայանատեղին՝ 2000 ք/մ: