Երկուշաբթի 16.12.2019 12:53

Սատիրիկոն
16.12.2019 / 11:30
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 11:15
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 10:45
Քաղաքական
16.12.2019 / 10:30
Սատիրիկոն
16.12.2019 / 10:15
26.09.2019   14:37
689

Ադեկվատ ե՞ք

«Ամրոցը գրավված է, փորձում ենք միջնաբերդը պահել: Փորձում ենք բարձրացնել իմունիտետը Արցախ թափանցած սորոսական վիրուսի հանդեպ։ Մենք արցախյան ներքաղաքական հարցերին չենք խառնվելու, ոչ մեկի հետ չենք համագործակցելու, գլուխներս կախ` մեր քարոզչական գործն ենք անելու»- հայտարարել են «Ադեկվատները» Հրապարակ թերթի լրագրողի հետ զրույցում:

«ՉԻ». Ադեկվատների պատկերացմամբ ամրոցը Հայաստանն է, իսկ միջնաբերդը՝ Արցախը: 
Փաստորեն, ըստ այս երիտասարդների, Երևանը գրավված է: Իսկ ո՞վ է գրավել: Նրանք այդ հարցին չեն պատասխանում: Միգուցե՞ թուրքերը, պարսիկները կամ ռուսները: Իհարկե, մի տեսակ անադեկվատ կլինի անգամ իրենց համար, որ խոստովանեն՝ Երևանը ոչ մեկը չի գրավել, այլ հայ ժողովուրդը պարզապես ազատվել է մեկ կլանի տիրապետությունից: Կլան, որը ներկայումս առատորեն ֆինանսավորում է նման անհեթեթ մտքեր տարածելու համար:

«Ադեկվատները», որոնք հաճախ դրսևորում են անադեկվատության ֆանտաստիկ չափաբաժին, նկատի ունեն, որ հայ ժողովրդի անվան տակ Երևանը գրավել է Սորոսը: Միգուցե ցույց տան պատմական մեկ օրինակ, երբ մեկը գրավում է քաղաք, բայց չի կարողանում ապաշրջափակել այդ քաղաքում գտնվող իր գրասենյակը: Եվ ամեն օր աշխատանքի գնալիս ստիպված է տեսնել Սերժ Սարգսյանի լուծարված կրկեսի թափառական ծաղրածուների դեմքերը: 

Իսկ միջնաբերդը՝ իրենց ասելով Արցախը պահելուց առաջ, թող հիշեն՝ իրենց քարոզչական զինանոցը Հայաստանում արդեն ցուցադրել է իր բացարձակ անպիտանելիությունը: Այնպես որ՝ իրենց մետաղաջարդոնով դժվար թե երկար դիմակայեն արցախցիների գրոհներին:



 Պիտակներ

         Ադեկվատ

Գովազդ

Ամենաընթերցված






















«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1570