Աստղագուշակ
14.12.2019 / 22:00
Սատիրիկոն
14.12.2019 / 21:00
Քաղաքական
14.12.2019 / 20:00
Խոհանոց
14.12.2019 / 15:00
Ձեռագրերը չեն այրվում
14.12.2019 / 13:00
03.12.2019   10:30
1458

Ադեկվատի, թե՞ ադեկվաԴի 50 երանգները

Հանրային ռադիոյի ստեղծագորական գծով նախկին փոխտնօրեն, «Քառյակ մեդիային» միացած, «ԱդեկվաԴ»-ի կարկառուն անդամ Լիկա Թումանյանը, որը աչքի է ընկնում իշխանությանը պարբերաբար ուղղվող «Ղարաբաղը ծախելու» մասին մեղադրանքներով, նախօրեին Թիվի 5-ի եթերում մի շարք հայտարարություններ արեց, որոնցից կարելի է հստակ պատկերացում կազմել, թե ինչ հոգեբանական վիճակ է տիրում հակահեղափոխական ճամբարում:

«Եթե վաղը մյուս օրը չլինի Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը, էս իշխանությունները գնացին, ով ա գալու հաջորդիվ»,- հարց տվեց տիկին Թումանյանն ու ինքն էլ իր հարցին տվեց գրեթե մարգարեական պատասխան. «Էն մարդը, որին կընտրի նորից էն ընտրազանգվածը, որի մեծամասնությունը ընտրեց Նիկոլ Փաշինյանին»: Տիկին Թումանյանը, փաստորեն, անգիտակցական մակարդակում արդեն իսկ համակերպվել է չորս տարի հետո տեղի ունենալիք ընտրությունների արդյունքների հետ, սակայն ներկայում կատաղի պայքար է մղում, որպեսզի ապագայում տեղի չունենա իր կանխատեսումը: Տիկինը, որը ժամանակին աշխատել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող Կենտրոն ՀԸ-ում, այսինքն` աշխատավարձ ստացել այս օլիգարխի միջոցներից, շարունակելով միտքը` կարևորում է հանրության` ընտրություն կատարելու փիլիսոփայության վերանայումը:

«Ես ձեզ էս ամեն ինչը ինչի համար եմ ասում. մի քիչ ավելի խորքային մտածենք ու հասկանանք` որտեղից են բխում մեր խնդիրները:... Ես տանում եմ դեպի հանրային գիտակցություն, ընտրության գիտակցում, քաղաքացիական գիտակցություն, տարրական գրագիտություն, հայրենասիրություն, պատասխանատվություն: Դու կարող ես պատասխանատվության կանչել իշխանություններին միայն այն դեպքում, երբ որ ինքդ պատասխանատու ընտրություն ես կատարել»: Ընտրություն կատարելիս քաղաքացիական բարձր գիտակցություն ցուցաբերելու հետ կապված Թումանյանի դիտարկմանը երկու ձեռքով ենք համաձայն. որքան բարձր լինի ընտրողի քաղաքացիական գիտակցությունը, այնքան նրա մոտ ավելի կամրանդվի այն համոզմունքը, որ իշխանությունը տարիներ շարունակ ուզուրպացրած, մերժված ռևանշիստներին, այժմ էլ նրանց հետ ասոցացվող, նրանց ֆինանսավորմամբ կուսակցություն հիմնող կամ հիմնել պատրաստվող, սուտ, կեղծիք, մանիպուլյացիա և լրատվական այլ աղտեղություններ տարածողներին չպետք է գեթ մեկ ձայն տա: Ահա այսպիսի ընտրությունը հայրենասիրության հաղթանակը կլինի ռևանշի նկատմամբ, ինչպես նաև տարրական գրագիտության հաղթանակը տարատեսակ ընտրակաշառքների նկատմամբ. մասնավորապես ՍԱՍ-ի արտակների կողմից բաշխվելիք Փարիզի տոմսեր, ձրի լավաշ և այլն:  

Լիկա Թումանյանը մի ուշագրավ միտք էլ է հայտնել, որն արժանի է կարճ «սպռավոչկայով» արձագանքի. «Այս իշխանությունը պիտի կարողանա պաշտոնավարել հնարավորինս երկար, որպեսզի բոլոր այն բաները, որոնցում մեղադրում էին նախկիններին, գան իրենց ճակատին և քթներին, և որպեսզի և այս կողմը հասկանա, որ չի կարելի անցնել կարմիր գծեր և գոյություն ունի չափուսահման և հասկանա, որ բումերանգի էֆեկտը աշխատում է ցանկացած պարագայում, նաև իրենց պարագայում: Եվ որպեսզի հանրությունը նույնպես գիտակից ընտրություն կատարի, քանի որ չի կարելի ամեն ինչում մեղադրել ընտրյալին և փրկիչ նույնպես դարձնել ընտրյալին»: 

Իշխանության` «քթներին ու ճակատներին» գալիք բաներ ասելով տիկին Թումանյանը չի հստակեցնում, թե հատկապես ինչ նկատի ունի, ուստի ուզում ենք հարցնել` արդյո՞ք նկատի ունի «Հոկտեմբերի 27»-ը, «Մարտի 1»-ը, իսկ գուցե «Ապրիլայն պատերա՞զմը»: Դրանք «բաներ» էին, որոնց բացահայտման և այդ «բաներում» մեղավորներին պատժելու հարցում Լիկան ու իսկապես ադեկվատ քաղաքացիները այսօր պետք է հանրային կոնսոլիդացիա ապահովեին, որպեսզի ոչ մի` գործող կամ գալիք որևէ իշխանության քիթ կամ ճակատ կրկին չբախվեր նման արհավիրքների: Իսկ «ադեկվաԴացած» տարրերը ստացվում է` փափագում են այդ «բաների» կրկնությունը` բումերանգի էֆեկտով, և բնականաբար այսօր հանդես են գալիս ոչ թե հասարակությանը կոնսոլիդացնողի, այլ ժանտաքիսի օրինակով վախից շուրջբոլորը սպեցիֆիկ գարշահոտ տարածողի ու, փաստորեն, նաև անեծք թափող ջադուի դիրքերից: Ինչ արած. մարդ ինքն է ընտրում, թե ինչպիսի վարք ցուցաբերի որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ` ադեկվա՞տ, թե՞ «ադեկվաԴ»:

Մեկ բառով էլ փրկիչների ինստիտուտի մասին: Այն իսկապես մերժելի է. պարզապես Լիկայի ձայնը չէր լսվում այն ժամանակ, երբ այդ ինստիտուտը այսպիսի ձևակերպում ուներ. «Գագիկ Ծառուկյա'ն, փառք քեզ բարերար, ժողովրդի հետ, ժողովրդի համար», կամ էլ. «ՀՀԿ-ն մեծ ընտանիք է և ունի մեկ հայր` Սերժ Սարգսյանը»:  Հա, ի դեպ, փրկչի պորտրետներն էլ կախված էին ամենուր` պետական ինստիտուտներից մինչև կրթական օջախներ:  

Հեղինե Մանուկյան



 Պիտակներ

         Լիկա Թումանյան, Հեղինե Մանուկյան

Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1476