...

Ադրբեջանը ողջունում է Ամուլսարի շահագործումը

Ադրբեջանը ողջունում է Ամուլսարի շահագործումը

«Լիդիան Արմենիա» ընկերությունը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Օրերս մի խումբ հայ լրագրողներ եղել են Բաքվում: Լրագրող Արտյոմ Երկանյանը Շանթ TV-ի եթերում պատմել է այն խնդիրների մասին, որոնք հետաքրքրում են ադրբեջանցիներին: Ի թիվս այլ խնդիրների, պարզվում է ադրբեջանցիներին շատ է հետաքրքրում Ամուլսարի հանգուցալուծումը, որովհետև նրանք համարում են, որ այն կարող է լուրջ տնտեսական ազդեցություն ունենալ Հայաստանի համար:
Մեկնաբանություններն ավելորդ են...»:

«ՉԻ». Չէ, «կակ ռազ» մեկնաբանությունները խրախուսվում են: Մենք մինչև հիմա Ամուլսարի շահագործման հարցում առավելագույնս չափավոր տեսակետներ էինք հայտնում, բայց «Լիդիան Արմենիայի» այս գրառումից հետո այն կարծիքն արմատավորվեց, որ Ամուլսարը չպետք է շահագործվի, որևէ հանք այնտեղ չպետք է լինի, սարն էլ պետք է սար մնա:

Ինչպե՞ս կարելի է վստահել մի ընկերության, որն իր շահերը առաջ տանելու համար ադրբեջանցիների տեսակետների վրա է հենվում: Այսինքն, եթե ադրբեջանցի լրագրողներն ասեին, որ եթե Երևանը քանդենք, տեղը լիճ սարքենք, դա հզոր տնտեսական ազդեցություն կունենա, ուրեմն՝ կարելի է քանդե՞լ Երևանը:

Իսկ ի՞նչ պետք է ասեին ադրբեջանցիները: Պիտի ասեին՝ հո խելա՞ռ չեք, ուզում եք բնության հերն անիծել, Զանգեզուրը բնապահպանական աղետի գոտու վերածել, վերջում էլ անապատ սարքել:

Ահա այսպիսի ներդրող է հայտնվել Հայաստանում: Մեկնաբանություններն ավելորդ են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1233 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ