...

Ահա թե ումից էր վախեցել ԱՄՆ-ի Կոնգրեսը

Ահա թե ումից էր վախեցել ԱՄՆ-ի Կոնգրեսը

ՀՅԴ Բյուրոն ողջունել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի որոշումը՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ և հայտարարել. «Այս յաղթանակը արդիւնքն է տասնամեակներ շարունակ Միացեալ Նահանգներու մէջ տարուած անդուլ պայքարին. ան յատկապէս արգասիքն է ԱՄՆի մեր՝ Հ.Յ.Դ. կառոյցներուն եւ մարմիններուն, Հայ Դատի յանձնախումբերուն եւ գրասենեակներուն հետեւողական, ծրագրուած եւ ճշգրտուած աշխատանքներուն»:

«ՉԻ». Մի առակ հիշեցինք, թե ինչպես է ծիտը գետնին պառկած, ոտքերը պարզել դեպի երկինքը: Հարցնում են, թե էս ի՞նչ ես անում, ասում է՝ երկինքն եմ պահում, որ չընկնի:

Մոտավորապես, նույնն է Դաշնակցության դեպքում: Ո՞նց կարող էր Դաշնակցությունը իրեն չվերագրել ԱՄՆ-ի Կոնգրեսի ընդունած բանաձևը: Իբր տասնամյակներ շարունակ գործ են արել, իրենց չեն խնայել, ամերիկյան կոնգրեսականներն էլ չեն դիմացել, ասել են՝ լավ, ամոթ է, եկեք ճանաչենք Ցեղասպանությունը, էլ չենք դիմանում դաշնակների ճնշումներին, ինչքան կարելի է:

Բոլորն էլ հասկանում են, որ Կոնգրեսի այս բանաձևը պայմանավորված է ամերիկա-թուրքական հարաբերություններով, որոնք վերջին շրջանում խիստ սրվել են: Հենց Թուրքիան խելոքացավ, բանաձևը նույն կերպ էլ ետ կուղարկեն: Ինչպես դա բազմիցս ենք տեսել: Բայց դժվար ՀՅԴ-ն նման «անհաջողությունը» իրեն վերագրի: Չէ՞ որ ինքը միայն երկինք պահող է: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5899 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ