...

Ամենաշատը՝ Շիրակում, ամենաքիչը՝ Վայոց ձորում

Ամենաշատը՝ Շիրակում, ամենաքիչը՝ Վայոց ձորում

Կոտայքի մարզում հոկտեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է 166 ծնունդ՝ 78 տղա և 88 աղջիկ: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի պաշոնական կայքէջից:

Հոկտեմբերին, սակայն, նախորդ ամսվա համեմատ այս մարզում ավելի քիչ երեխաներ են ծնվել: Սեպտեմբեր ամսին 204 երեխա է ծնվել՝109 տղա և 97 աղջիկ:

Հոկտեմբերին Շիրակի մարզում էլ նախորդ ամսվա համեմատ քիչ թվով փոքրիկներ են լույս աշխարհ եկել: 324 երեխա հոկտեմբերին է ծնվել, 388-ը՝ սեպտեմբերին:

Պատկերն այլ է Գեղարքունիքի մարզում: Հոկտեմբերին 216 ծնունդ են գրանցել, 206 էլ անցյալ ամիս:

Նախորդ ամիս 104 երեխա է ծնվել Արմավիրի մարզում: Ծնունդների թիվը սեպտեմբեր ամսին ավելի մեծ է եղել՝ 121 ծնունդ է գրանցվել:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում Արարատի մարզում գրանցվել է 172 ծնունդ՝ 97 տղա և 75 աղջիկ: Իսկ սեպտեմբերին մարզի ծննդատներում լույս աշխարհ է եկել 178 երեխա՝ 98 տղա և 80 աղջիկ:

Համեմատաբար քիչ թվով ծնունդներ են եղել Վայոց ձորի մարզում: Հոկտեմբեր ամսվա ընթացքում մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների թիվը 30 է կազմել, իսկ սեպտեմբերին 20 երեխա է ծնվել:

Ի  դեպ, օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի  իր էջում գրեց, որ այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում Հայաստանում ծնված երեխաների թիվը գերազանցել է անցած տարվա նույն ժամանահակահատվածում արձանագրված ցուցանիշը: 

«Եթե անցած տարվա այդ ժամանակահատվածում ծնվել էր 18 հազար 258 երեխա, ապա այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյանկների ընթացքում ծնված երեխանիրի թիվը կազմել է կազմել է 18 հազար 493, կամ 235-ով ավելի:

Ծնունդների թվի աճը մեծ չէ անշուշտ, սակայն պետք է հաշվի առնել, որ անցած առնվազն 5 տարիներին այդ ցուցանիշը մեղմ ասած գահվիժում էր, ինչը ակնհայտ է դառնում բերված գծապատկերի ուսումնասիրությունից»,- գրել է  նա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1330 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ