Աստղագուշակ
14.12.2019 / 22:00
Սատիրիկոն
14.12.2019 / 21:00
Քաղաքական
14.12.2019 / 20:00
Խոհանոց
14.12.2019 / 15:00
Ձեռագրերը չեն այրվում
14.12.2019 / 13:00
23.11.2019   10:30
446

Ապոկալիպսիսին սպասելիս

«Անկառավարելի ճառի պայմաններում ամեն գործնականը, ամեն ռացիոնալը, ամեն կիրառականը պարտվում է։ Գործը իր տեղը զիջել է փրկչի ճառերին։ Հայաստանում գործ չի արվում, իսկ ճառերն էլ առանց սրբագրման են. ահա թե ինչու այս տեմպերով հերթական ընտրության շանս չկա, իսկ արտահերթ զարգացումների ոչ ոք պատրաստ չէ». Մարինե Սուքիասյան:

«ՉԻ». Եթե ձեզ թվում է, թե Ռոբերտ Քոչարյանի բազմաթիվ նախագծերից մեկի ներկայացուցիչը նկատի ունի փրկչի մասին ծավալուն հոդվածով հանդես եկած Միքայել Մինասյանին, ապա չարաչար սխալվում եք: 

Մարինե Սուքիասյանը նկատի ունի վարչապետին: 20 տարի իշխանությունը ուզուրպացրած վարչախմբի նորօրյա փաստաբաններն ու ֆանատները ոչ թե ցանկանում, այլ երազում են ապոկալիպսիսը: Երազում են, որ գները թանկանան, ճանապարհները չվերանորոգվեն, աղբը փողոցներում մնա, բարևելու համար սրճարաններում մարդ սպանեն, ընտրությունները կեղծվեն, բանտերում հարյուրավոր քաղբանտարկյալներ լցվեն: Առայժմ չի կպնում, ու դրա համար էլ կախվել են ճառերից: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 10, 2019



 Պիտակներ

         Մարինե Սուքիասյան

Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1476