...

Ափսոս էր գեներալը

Ափսոս էր գեներալը

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը` անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ասել է.

«Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա։ Ն. Փաշինյանի կառավարությունը րոպե առաջ պետք է հրաժարական տա։ ԱԺ-ն տուն պետք է գնա։ Կգա ժամանակը, և կտեսնեք՝ այս իշխանություններն ինչ վիճակի մեջ են դրել ժողովրդին, այլապես վտանգված է համայն հայության գոյության հարցը»:

«ՉԻ». Համաձայն ենք. ծանր դեպք է: Կամ էլ՝ ծանր դեպրեսիա է: Վիտալի Բալասանյանը կարող է Արցախի քառակի հերոս էլ լինել, բայց նրա դեպրեսիվ վարքագիծը առաջին հերթին իրեն է վնասում:

Վ. Բալասանյանը ծպտուն չի հանել, երբ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 20 տարի շարունակ զավթել էին իշխանությունը Հայաստանում: Մի անգամ գոնե իր հերոսական դիրքերից քննադատեր ահաբեկչության և թալանի այն մթնոլորտը, որը ձևավորվել էր Հայաստանում: Չի եղել նման բան: Միգուցե առաջնորդվել է «շունը շան թաթ չի կծի» տրամաբանությամբ:

Որ ասում են, սեպ են խրում Արցախի ու Հայաստանի միջև, սա Վիտալի Բալասանյանի մասին է: Երբ որ պետք է, հայտարարում է, թե Հայաստանի իշխանությունները չպետք է խառնվեն Արցախի ներքին գործերին, Արցախը ինքնիշխան երկիր է, բայց երբ պետք է, ինքնիշխան Արցախից Հայաստանի ներքին գործերին միջամտում է ամենացինիկ կերպով: 

Ինքն էլ չի հասկանում, որ իր հայտարարություններով Հայաստանի քաղաքացիներին է ծաղրում ու վիրավորում. Նիկոլ Փաշինյանը՝ ի տարբերություն Ռ. Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, լեգիտիմ ղեկավար է, ստացել է երկրի քաղաքացիների ձայների մեծամասնությունը, ու պահանջել նրա հրաժարականը, նշանակում է նրան ընտրածներին էշի տեղ դնել, իբր չեն հասկանում, թե ում են ընտրել: 

Ափսոս էր գեներալը: Մի քանի ամսում մսխեց իր ողջ անցյալը:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5615 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ