...

Արանքում փոխոստիկանապետը տուժեց

Արանքում փոխոստիկանապետը տուժեց

Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ չեն կարող ընդունել «Լուսավոր Հայաստանի» կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր՝ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնում կարող են նշանակվել անձինք, ովքեր նախկինում չեն աշխատել համակարգում և բավարարում են պատգամավորներին առաջադրվող պահանջներին: Որպես պատճառ նշվել է, թե «չեն կարողացել գտնել այնպիսի մոդել, որը իրոք ազատականացված կլինի ու թույլ կտա ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոններում նշանակել համակարգից դուրս մարդկանց»։ 

«ՉԻ». Ամենահետաքրքիրն այն է, որ «Իմ քայլը» առաջին ընթերցմամբ դրական էր գնահատել այդ փոփոխությունները: Ու հիմա հանկարծ «տոռմուզ» տվեցին:

Վլադիմիր Վարդանյանն էլ աշխարհի ամենաանհեթեթ պատճառաբանությունն է բերել: Այնքան անհեթեթ, որ միայն նա կարող էր այդպիսի բան ասել: 

Ուրեմն աշխարհի մի հարյուր երկրում, եվրոպական գրեթե բոլոր պետություններում այդ մոդելն է գործում, երբ ուժային կառույցները ղեկավարում են քաղաքական դեմքերը, իսկ Վ. Վարդանյանը այդպիսի մոդել չի գտել: Երևի տանը ինտերնետ չկար, մի քիչ բզբզար, տեսներ, թե որ երկրում ինչ քաղաքական մոդել է գործում:

Հետաքրքիր է, որ այս «շիլա-փլավի» արանքում տուժեց Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Էս մարդը դեռ այն գլխից շատ քաղաքակիրթ ոճով հայտարարեց, թե ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ, բռնեցին՝ հանեցին գործից: Էլ ինչո՞ւ էիք հանում, եթե ձեր կարծիքն էլ էր նույնը լինելու: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3502 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ