...

Արցախի հերոսն անպատվաբեր գործով է զբաղված

Արցախի հերոսն անպատվաբեր գործով է զբաղված

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանի ասուլիսը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Ասուլիսի ժամանակ բանախոսը մտքեր է հայտնել, ինչը մարդկային ուղեղին հասու չէ։ Սա իսկական Հայաստանի և Արցախի  միջև թշնամանք սերմանել է կոչվում։ Ժողովրդի կողմից ընտրված բարձր լեգիտիմություն ունեցող ՀՀ ղեկավարին մեղադրում է, որ իրականացնում է հակաարցախյան, հակահայկական ծրագրեր, փչացնում է հայ-ռուսական հարաբերությունները, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը՝ Լեռնային Ղարաբաղին տալ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ է եղել  Արցախի շրջակա տարածքների գրավմանը։ Անդրադառնալով Դուշանբեում վարչապետ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ ասել է. «Այո, «վերելակային դիվանագիտության» արդյունքում սահմանին լարվածությունը նվազել է: Ադրբեջանին պետք է եղել, որ լարվածությունը զրոյանա, որպեսզի ինժեներական աշխատանքներ իրականացնի: Նիկոլ Փաշինյանի թեժ գիծ հասկացությունը հակահայ պայմանավորվածություն է եղել»։

Մի թեթև կարելի է հետևել քոչարյանական լրատվամիջոցների հրապարակումներին, Արցախի հերոսի  վերջին օրերի հարցազրույցներին ու Ստեփանակերտի ասուլիսին և ակնհայտ է դառնում, որ ղեկավարվում  են մեկ կենտրոնից։ Մենք չենք անդրադառնա Արցախի հերոսի բոլոր անհեթեթություններին։ Բայց նաև չենք կարող չնկատել, որ փառավոր մարտական ուղի անցած գեներալը ինչպես կարող էր տեղեկացված չլինել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի իրականացրել նման քաղաքականություն, որ Լեռնային Ղարաբաղին տալ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Ավելին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թվականին ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովում ներկայացված բանաձևում առաջարկվում էր որպես Արցախի խնդրի կարգավորման հիմք ամրագրել նաև տարածքային ամբողջականության սկզբունքը: Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո է կիրառում` դեմ արտահայտվելով տվյալ սկզբունքի ընդունմանը: Իսկ 1998թ. նախագահի աթոռը զբաղեցրեց Քոչարյանը  և  քիչ ժամանակ անց Ստամբուլում ստորագրեց այն խարտիան, որով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Ղարաբաղյան հակամարտության լուծումը Ադրբեջանի ներքին գործ։ Արցախի հերոսը լռում էր։ Արցախի հերոսը լռում էր նաև այն ժամանակ, երբ Քոչարյանը Ղարաբաղը դուրս էր մղեց բանակցային գործընթացից և հակամարտության լուծումը տարավ փակուղի։ 

Եվ վերջապես քսան տարի է, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանություն չունի, ինչն էր խանգարում Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ավելի նպաստավոր տարբերակով լուծեին հակամարտությունը։ Իշխանություն չունեցող մարդը ոչ մի պարագայում ազդեցություն չի կարող ունենալ բանակցային գործընթացի վրա։ Վիտալի Բալասանյանը քսան տարվա լռությունը խախտեց այն ժամանակ,  երբ արդարադատության առջև է կանգնած Քոչարյանը։ 
Իսկ հիմա  Նիկոլ Փաշինյանի հակահայկական  և հակաարցախյան մեղադրանքի մասին։ Արցախի հերոսը ընդունում է, որ, ինչպես իրենք են ասում, «վերելակային դիվանագիտության» հետևանքով սահմանին լարվածությունը նվազել է, Ադրբեջանին պետք է եղել, որ լարվածությունը զրոյանա, որպեսզի ինժեներական աշխատանք իրականացնի, ու Նիկոլ Փաշինյանի թեժ գիծ հասկացությունը հակահայ  պայմանավորվածություն է եղել։ Արցախի հերոսը, որը նաև գեներալ է, մի քիչ տրամաբանական բան չի ասում։ Չէ՞ որ սահմանին լարվածություն առաջացնողն  ադրբեջանական կողմն  է լինում, ղարաբաղյան կողմը միայն պաշտպանվում է։  Ադրբեջանը երբ էլ ուզենար, կարող էր լարվածությունը թուլացնել և  իրականացնել իրեն  պետք եղած ինժեներական աշխատանքները,   դեռ  Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին, էլ ինչի  էր քսան տարի սպասում, որ Հայաստանի հեղափոխական ղեկավարի հետ պայմանավորվածություն ձեռք բերեր։ Ու  նման անհեթեթությունը, որ տրամաբանությունից դուրս է, հերոսը հիմք է ընդունում, որ Նիկոլ Փաշինյանը հակահայկական և հակարցախյան ծրագիր է իրականացնում։ 

Իսկ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը, մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունները փչացնելը քոչարյանական լրատվամիջոցների  անընդհատ թմբկահարվող թեման է, որին անդրադարձել ենք մեր նախորդ հոդվածում։ Ահռելի ռեսուրսներ են ծախսում քարոզչության համար, գոնե կոնսուլտացիաներ կազմակերպեն և բաներ ասեն, որ քիչ թե շատ խելքին մոտիկ լինի, թե չէ հակառակ ազդեցությունն է ունենում։ Չնայած էդ խեղճերին էլ մեղադրել չի լինում, այդքան էլ հեշտ գործ չէ սուտը հորինել։ Այն, որ Քոչարյանի լրատվամիջոցները զբաղված են անպատվաբեր գործով, ակնհայտ էր, բայց փառավոր մարտական ուղի անցած Արցախի ազգային հերոսը, որը նաև գեներալ է, պետք է զերծ մնար նման անպատվաբեր գործով զբաղվելուց։ Ափսոս էր Գեներալը։

Ջավահիր Այվազյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5208 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ