...

Արմենչիկը մի հոգու պատճառով քաշվավ

Արմենչիկը մի հոգու պատճառով քաշվավ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոց ստորագրությունը վերացնելու կամ ՀՀ-ից բացակայելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը:

«ՉԻ». Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ քոչարյանականները այս որոշման համար քննադատում են դատավոր Աննա Դանիբեկյանին:

Մինչդեռ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը վերացնելու Հայաստանից բացակայելու թույլտվություն տալու միջնորդությունը մերժելու գլխավոր մեղավորը... ԱԺ հանրապետական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է՝ Անահիտ Ֆարմանյանը:

Անահիտ Ֆարմանյանին կալանավորել էին, հետո ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Էդմոն Մարուքյանի երաշխավորությամբ բաց էին թողել, և այդ կինը հեռացել է Հայաստանից ու անհետացել: Պարզ ասած՝ փախել է: Դրանով նա քաշել է ոչ միայն Ն. Զոհրաբյանին ու Է. Մարուքյանին, այլ նաև՝ Արմեն Գևորգյանին, և դեռ շատերին է քաշելու, քանի որ հիմա դատավորները խափանման միջոց ստորագրությունը վերացնելու կամ Հայաստանից բացակայելու, դրսում բուժվելու ցանկացած միջնորդություն հանգիստ կարող են մերժել՝ հիմք ընդունելով այն փաստը, որ Սամվել Ֆարմանյանի քրոջ խափանման միջոցն էլ էին փոխել, բայց նա փախել է:

Այնպես որ, Արմեն Գևորգյանը կարող է Սամվել Ֆարմանյանին սաունայում «ժամո» անել ու «ատչոտ» պահանջել: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5927 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ