...

Աշոտյանը գտել է իր Կարթագենին

Աշոտյանը գտել է իր Կարթագենին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ բուլղարացի լրագրող Դիլյանա Գայթանջիևան մեծ լրագրողական հետաքննություն է իրականացրել և պարզել է, որ Ադրբեջանին պատկանող Silk Way Airlines ավիաընկերությունը մասնակցել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի և Յեմենի գրոհայիններին զենք-զինամթերքի գաղտնի մատակարարմանը: 

Իսկ հետո գրել է. «Էն «ազգընտիրներին» ասեք, որ հենց ավարտեն Սահմանադրական դատարանի մասին մաղձի արտազատման ներֆրակցիոն առաջնությունը, սկսեն նման հարցերով զբաղվել»:

ՉԻ. Սա հիշեցնում է Հին Հռոմի այն սենատորին, որն իր յուրաքանչյուր ելույթ ավարտում էր հետևյալ նախադասությամբ. «Կարթագենը պետք է կործանվի»:

Հիմա Աշոտյանն է, ինչ-որ ադրբեջանական ավիաընկերության հետ կապված պատմություն է ներկայացնում ու հաջողացնում է դրանով քննադատել օրվա իշխանություններին:

Գոնե սսկվեն. ով-ով, սրանք ընդհանրապես խոսելու տեղ չունեն: Կարծես Աշոտյանի շեֆը չէր, որ մի գիշերվա մեջ ԵՄ-ի հետ համաձայնագրի փոխարեն ստորագրեց ԵՏՄ-ին միանալու «ղազագիրը»: Ոնց որ թե իր շեֆին էր Աստանայում Նազարբաևը Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ամբողջ աշխարհի առջև նվաստացնում: 

Ու հաստատ Աշոտյանի շեֆն էր գլխիկոր հայտարարում, թե Հայաստանը 80-ականների զենքով է կռվում ապրիլյան պատերազմում: 

Ի դեպ, այսօր Հնդկաստանը որոշել է 1 մլրդ դոլարի վարկ հատկացնել Ռուսաստանին՝ Հեռավոր Արևելքի զարգացման համար: Աշոտյանը հիմա պետք է ստատուս գրի, որ սա իշխանությունների խայտառակ բացթողումն է, քանի որ այդ վարկը հնդիկները կարող էին մեզ տրամադրել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6405 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ