Սատիրիկոն
06.12.2019 / 22:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 21:00
Քաղաքական
06.12.2019 / 20:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 19:30
Սատիրիկոն
06.12.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 18:00
29.11.2019   10:00
499

Աշխատանք փնտրողների թիվն ավելացել է

Նոյեմբերի 1-ի դրությամբ՝ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 83.5  հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1 %-ով, իսկ տարեսկզբի նկատմամբ աճել՝ 1.9 %-ով: Այս մասին տեղեկանում ենք Զբաղվածության պետական գործակալությունից:

Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 35.7 %-ը:

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 74.2%-ը կամ 61.9 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 5.6 %-ով: 

Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 66.6 %-ը կամ 41.2 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 21 %-ը կամ 13 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.0 % կամ 2.5 հազ. մարդ:

Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 13.4 %, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 18.2 %, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 5.6 %, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 53.8 %, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.0 %:

Ըստ վիճակագրության՝ գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 21%, 30-44 տարեկանները` 40.9 %, 45-54 տարեկանները` 20.2 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 17.9 %: Գործազուրկների շուրջ 94.3 % աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:

Գործատուների կողմից ամսվա ընթացքում ներկայացված թափուր աշխատատեղերի վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բարձր որակավորման բժիշկները, դասավանդողները, ճարտարագետները, ճարտարապետները և հարակից մասնագետները:

Աշխատանքի է տեղավորվել 10292 աշխատանք փնտրող, 6912-ը՝ կին, 3120-ը՝ երիտասարդ, 184-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ, որից 1671-ը զբաղվածության ծրագրերի միջոցով, իսկ 2005-ը՝ ուղեգրով:

Հիշեցնենք, որ նախորդ ամսվա դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 83.3 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.3 %-ով, իսկ տարեսկզբի նկատմամբ 2 %-ով: Հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 9120 աշխատանք փնտրող, նրանցից 1504-ը կայուն զբաղվածություն ապահովող ծրագրերի միջոցով:

Գործազրկության մակարդակը համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի 2019թ. 2-րդ եռամսյակում կազմել է 17.7%՝ նախորդ տարվա 20.2%-ի դիմաց:



 Պիտակներ



Գովազդ

Ամենաընթերցված













«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 831















Homos Latentus
Homos Latentus
03.12.2019 / 641