Աստղագուշակ
14.12.2019 / 22:00
Սատիրիկոն
14.12.2019 / 21:00
Քաղաքական
14.12.2019 / 20:00
Խոհանոց
14.12.2019 / 15:00
Ձեռագրերը չեն այրվում
14.12.2019 / 13:00
30.11.2019   11:15
823

Աշխատանքից հեռացվելու ենթակա պաշտոնյա է

ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Վահագն Մուրադյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՔԾ-ի որոշումը, ասել է. 

«Գևորգ Կոստանյանը եղել է այն գլխավոր դատախազը, որը ջանացել է բացահայտել նշված գործով 10 զոհերի մահվան հանգամանքները, այդ նպատակով նախաքննական մարմնին հանձնարարել է կատարել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ։ Նրա հանձնարարությամբ են 10 զոհերի մահվան դեպքերով գործից առանձին վարույթներ առանձնացվել, և յուրաքանչյուր վարույթով առանձին դատախազի ու քննիչի հանձնարարվել է առավել մանրամասն ուսումնասիրել և բացահայտել մահվան հանգամանքները»:

«ՉԻ». Մի երկու ամիս ՀՀ ոստիկանության մի բարձրաստիճան պաշտոնյայի աշխատանքից ազատեցին միայն նրա համար, որ վերջինս բացասական կարծիք էր հայտնել ուժային կառույցներում քաղաքացիական անձանց ղեկավար նշանակելու՝ իշխանությունների օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:

Վահագն Մուրադյանին առավել ևս պետք է ազատել զբաղեցրած աշխատանքից: Մեր կարծիքով, նման պաշտոն զբաղեցնողը իրավունք չունի նման կանխակալ տեսակետ հայտնել Գևորգ Կոստանյանի մասին: Ի՞նչ է նշանակում, Գևորգ Կոստանյանը ջանացել է բացահայտել նշված գործով 10 զոհերի մահվան հանգամանքները: Ինքն իր ասածին հավատո՞ւմ է:

Այդ որտե՞ղ է երևացել, որ Կոստանյանը ցանկացել է բացահայտել մարտի 1-ի ոճրագործությունը: Ի՞նչ արդյունքի է հասել: Աղվան Հովսեփյանն էլ, Վահագն Հարությունյանն էլ, նույնիսկ Ալիկ Սարգսյանն էլ կարող են հայտարարել, թե ջանացել են բացահայտել մարտի 1-ի գործը: Հո ասելով չէ՞:

Գևորգ Կոստանյանը ի սկզբանե չէր կարող մարտի 1-ի գործով ինչ-որ լուրջ քայլեր անել: Իրեն դրա համար չէին նշանակել: Այլ նշանակել էին որպես պարգև՝ մարտի 1-ի նախաքննության գործով կեղծիքներ, ապօրինություններ, հետին թվով փաստաթղթեր սարքելու համար: 



 Պիտակներ

         Գևորգ Կոստանյան, Վահագն Մուրադյան

Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1476