...

Աստղերը հուշում են. Գևորգ Պետրոսյան

Աստղերը հուշում են. Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան- Կենդանակերպի նշանը` Հայկական ֆուֆլոն:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ոչ ավանդական իրադարձություններով։

Երկուշաբթի դատի կտաք Արարատ Միրզոյանին ձեր ելույթի ժամանակ ձեզ «գեյ, ո՞վ էր» ասելու համար: Ձեզ կբացատրեն, որ իրականում ասել է «game over»:

Երեքշաբթի նորից դատի կտաք Արարատ Միրզոյանին՝ ձեզ խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ անվանելու համար:

Չորեքշաբթի խորհրդարանում հանդես կգաք ըմբշամարտը արգելելու նախաձեռնությամբ, քանի որ անձամբ եք տեսել, թե ինչպես են այնտեղ երկու տղամարդ իրար ամուր փաթաթվում, հետո պառկում գետնին, տարբեր պոզաներ ընդունում:

Հինգշաբթի ֆեյսբուքյան լայվով մանրամասն կբացատրեք, թե ինչպես իրարից տարբերել սեռական մեծամասնության և փոքրամասնության ներկայացուցիչներին:

Ուրբաթ կհայտարարեք, որ խորհրդարանական բոլոր գործընկերների հետ պաչպչվելը համապատասխանում է ավանդական կողմնորոշման հայկական կոնվենցիային:

Շաբաթը և կիրակին անցկացրեք Ֆրեդի Մերկուրիի երաժշտության ներքո: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6667 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ