Աստղագուշակ
14.12.2019 / 22:00
Սատիրիկոն
14.12.2019 / 21:00
Քաղաքական
14.12.2019 / 20:00
Խոհանոց
14.12.2019 / 15:00
Ձեռագրերը չեն այրվում
14.12.2019 / 13:00
02.12.2019   10:15
835

Աստղերը գուժում են. Գևորգ Կոստանյան

Գևորգ Կոստանյան -  ­­Կեն­­­դա­­նա­կերպի նշա­նը` ­­Կեղծառյուծ:

Այս հա­մաս­տե­ղութ­յան տակ ծնված­նե­րի հա­մար շա­բա­թը հա­գե­ցած կլի­նի դժբախտ մեսիջներով։

Եր­կու­շաբ­թին ծանր օր է. ­ծանր քա­շով ծան­րոց կստանաք քրեական գործ հա­րու­ցելու ՀՔԾ որոշումներով:

Ե­րեք­շաբ­թին ուսումնական օր է. ողջ օրը կանցկացնեք ձեր դեմ հարուցված քրեա­կան գործի ուսումնասիրությամբ:

Չո­րեք­շաբ­թին անպաճույճ օր է. ու­սա­­նող­ներից մեսիջ կստանաք, որ նրանք բոյ­կո­տում են «Ինչպես կեղծել փաս­տե­րը» ձեր դասախոսությունը:

Հինգ­շաբ­թին հիասթափության օր է. կսպա­սեք կարևոր զանգի, բայց կխա­փան­­վի բջջային կապը: 

Ուր­բա­թը սև­ օր է. Վիկտոր Սողո­մոն­յանի փոխանցած գումարի անդորրագիրը կհայտնվի էլեկտրոնային հասցեի spam բաժնում։

Շա­բա­թ ­օրը կաշխատեք «Ինչպես թռնել պատասխանատվությունից» աշ­խա­տության վրա, իսկ կի­րա­կին կանցկացնեք ինքնաթիռում։

«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2019



 Պիտակներ

         Գևորգ Կոստանյան, Չորրորդ իշխանություն

Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1476