...

Աստղերը հուշում են. Աղվան Վարդանյան

Աստղերը հուշում են. Աղվան Վարդանյան

Աղվան Վարդանյան - Կենդանակերպի նշանը` Դաշնամուկ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի յեղափոխական իրադարձություններով:

Երկուշաբթին ծանր օր է։ Ֆեյսբուքյան լայվով կտեսնեք Նիկոլ Փաշինյանի հանդիպումը լոսանջելեսահայության հետ: Տրամադրության անկում, դեպրեսիա:

Երեքշաբթի օրը ֆեյսբուքյան լայվով կհետևեք Երևանի փողոցներում ՀՅԴ-ի քայլերթին: Տրամադրության անկում, դեպրեսիա: 

Չորեքշաբթի կհայտարարեք, որ ՀՅԴ քայլերթին մարդ չի եղել, քանի որ իշխանությունները արգելափակել էին Դավիթաշենի «10-ից 10» հրաձգարանն ու խաշանոցը:

Հինգշաբթի կհայտարարեք, որ ով Հրայր Թովմասյանին «չաթլախ» է անվանում, ԿԳԲ-ի շպիոն է:

Ուրբաթ օրը ձեզ դալաններում կծեծեն. տփողներից մեկի դեմքը ձեզ ծանոթ կթվա «Դրոյի» գործից: 

Շաբաթը և կիրակին կանցկացնեք հրապարակում։ Բայց զգույշ եղեք` հրապարակում ոչինչ գաղտնի չի մնում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6736 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ