...

Աստղերը հուշում են. Արմեն Աշոտյան

Աստղերը հուշում են. Արմեն Աշոտյան

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Արմեն Աշոտյան - Կենդանակերպի նշանը` Ակլոր 

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը խիստ թարս կստացվի:

Երկուշաբթի. ձեր դայակի հետ կմասնակցեք Ամուլսարի փորձագիտական հանձնաժողովի նիստին:

Երեքշաբթի` ստիպված եք լինելու տնից ստատուսներ գրել. վարորդը ԵԽ արտահերթ վեհաժողովում ելույթը դեռ չի ավարտել:

Չորեքշաբթի ձեր վարսավիրը կազատվի Ծաղկաձորի ճոպանուղու պահակի, Վարդենիսի մանկապարտեզի դաստիարակի և ՀՀԿ-ի կայքի ադմինիստրատորի աշխատանքներից:

Հինգշաբթի ձեր մասաժիստին կձերբակալեն՝ դպրոցական անորակ դասագրքեր տպագրելու համար:

Ուրբաթ Շարմազանովից պարտքով գումար կվերցնեք՝ այգեպանին գրավով ազատ արձակելու համար: Կհայտարարեք, որ քաղաքական հետապնդումների ալիքը արդեն հասնում է անձնական պեդիկյուրշիկին:

Շաբաթը եւ կիրակին կանցկացնեք ֆեյսբուքյան տիրույթում. #saveAshotyan հեշթեգով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   13091 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ