...

Աստղերը հուշում են. Արթուր Դանիելյան

Աստղերը հուշում են. Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյան. Կենդանակերպի նշանը՝ գերմանական ոչխարապահ:

Շաբաթը կանցնի Սերժ Սարգսյանի և Էրդողանի հետույքները փրկելու անշնորհակալ գործերի մեջ:

Երկուշաբթին ծանր օր է: Կհայտարարեք, թե ինչ տարբերություն կա Մոնթեի ու Մանվելի միջև: Աչյոտ կուզեք 9863 հայհոյանքի համար և կստանաք 3 տուփ ժամկետանց տուշոնկա:

Երեքշաբթի կունենաք դեպրեսիա, որովհետև կպարզեք, որ Սողոմոն Թելհերյանը Թալեաթին գնդակահարելուց առաջ նաև հայհոյել է, իսկ դուք չեք կարող աչյոտ պահանջել:

Չորեքշաբթի կհայտարարեք, որ հայկական հեղափոխության մեջ ավանդ ունեն «Գորշ գայլերը», «Թալիբանը» և «Բոկո Հարամը»: Երեկոն հարամ կլինի, որովհետև պետք է անցկացնեք Կարմենի ընկերակցությամբ:

Հինգշաբթի կհայտարարեք, որ Նիկոլը ճանապարհներն ասֆալտապատում է ադրբեջանական բանակի առաջխաղացումը հեշտ ապահովելու համար: Բացի չորս հոգուց՝ Շուշան Պետրոսյանից, Ժաննա Գալստյանից, Լիկա Թումանյանից ու Բելլա Լալայանից, բոլորը կհիշեն ձեր մորուքը:

Ուրբաթ կհայտարարեք, որ Միքայել Մինասյանը ձեր սրտի վարչապետն է: Երեկոյան ստիպված կլինեք նրան աչյոտ տալու՝ մանկական երազանքը բացահայտելու համար:

Շաբաթ-կիրակի կայցելեք Մարալիկ՝ աչյոտ ուզելու անցած տարի այնտեղ հնչած հայհոյանքների համար: Երեկոյան ձեզ կհանձնվի «Բլոգնյուզի» Գրան-Պրին «Աբառոտկի գել» նոմինացիայում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6193 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ