...

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը՝ պանդա:

Շաբաթը կանցնի նոր ինքնաթիռ ու սելֆիի ձողիկ գնելու որոնողական աշխատանքներով:

Երկուշաբթի կհայտարարեք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկ դույլ ջուր է նվիրել՝ ինքնաթիռի հետևից ջուր շփելու համար:

Երեքշաբթի կհայտարարեք, որ Հայաստանը կֆինանսավորի Փարաջանովի «Նռան գույնի» ռեմեյկի նկարահանումը, բայց միայն նռան հատվածը:

Չորեքշաբթի կհայտնաբերեք, որ հեղափոխությունից 1.5 տարի հետո վիճվարչության նախագահը նույն մարդն է, որը թվեր էր կազմում նաև նախորդ կառավարությունների համար: Դեպրեսիա, տրամադրության անկում:

Հինգշաբթի առանձնատան պատերին կհայտնաբերեք թերություններ: Գաջ քաշող բանվորները կծեփրտվեն պատերին, իսկ գումարը կոպեկ առ կոպեկ հետ կստանաք:

Ուրբաթ սելֆի կանենք ձեր լավ բարեկամ Պուտինի հետ: Վերջինս ձեզ դատի կտա՝ իրեն թաքուն նկարելու համար:

Շաբաթ-կիրակի աշխատեք նորմալ քնել, իսկ սելֆիի ձողիկի մարտկոցը թող նորմալ լիցքավորվի:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   13679 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ