...

Աստղերը հուշում են. Րաֆֆի Հովհաննիսյան

Աստղերը հուշում են. Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյան - Կենդանակերպի նշանը` Ուշամեղու:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի նոստալջիկ իրադարձություններով։

Երկուշաբթի օրը՝ 10 տարվա կոմայից դուրս կգաք և ծոմայի մեջ կընկնեք:

Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ պատրաստվում եք վերադառնալ, բայց թե որտեղ՝ չեք կողմնորոշվում:

Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ թավշյա հեղափոխության արդյունքները կեղծված էին, քանի որ ոչ մի փաստ չկա, որ դրանք կեղծված չէին:

Հինգշաբթի առավոտյան ուխտագնացություն կկատարեք «Առագաստ» սրճարանից մինչև Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան՝ վերջում օդային բարևներ ուղարկելով Քոչարյանին: 

Ուրբաթ օրը կհայտարարեք, որ բոլոր նախկին ու ներկա իշխանությունները պետք է պատասխան տան նախկին իշխանությունների հանցագործությունների համար:

Շաբաթ և կիրակի օրերին հայրենիքը փրկելու նպատակով զբաղվեք «Պրիվետ, Երևան» ռազմահայրենասիրական դաշինք ստեղծելու գործով: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5733 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ