Քաղաքական
14.11.2019 / 09:00
Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
14.11.2019   22:00
789

Աստղերը հուշում են. Վահագն Վերմիշյան

Վահագն Վերմիշյան. Կենդանակերպի նշանը՝ հնդկահավ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի մտավոր վեհ իրադարձություններով։

Երկուշաբթի օրը կառավարության նիստում կհայտարարեք, որ հնդիկներն ու պարսիկները միլիոնով բռակ են տվել:

Երեքշաբթի կհայտարարեք, որ ձեզ սխալ են հասկացել. ոչ թե պարսիկները, այլ՝ պակիստանցիները:

Չորեքշաբթի կհայտարարեք, որ ձեզ սխալ են հասկացել, նկատի եք ունեցել ոչ թե հնդիկներին, այլ՝ հնդկացիներին: 

Հինգշաբթի օրը Դելիում կմասնակցեք Ինտելեկտուալ ազգերի համաշխարհային ֆորումին: 

Ուրբաթը ծանր օր է, կփոշմանեք, որ մասնակցել եք այդ ֆորումին: Երեկոյան կապտուկները կանցնեն:

Շաբաթը և կիրակին կանցկացնեք Չմոների միջազգային լիգայում:
 



 Պիտակներ

         Վահագն Վերմիշյան

Գովազդ