Երկուշաբթի 16.12.2019 12:52

Սատիրիկոն
16.12.2019 / 11:30
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 11:15
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 10:45
Քաղաքական
16.12.2019 / 10:30
Սատիրիկոն
16.12.2019 / 10:15
13.11.2019   19:00
905

Բացահայտվեց. Սերժը գրիչ չի ունեցել

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փարիզյան -1

Կարդացի, որ ոմն ադրբեջանցի բլոգեր Փարիզում Նիկոլին գրիչ է նվիրել ադրբեջանցիների կողմից։ Սա վերցրել է (ըստ երևույթի՝ շփոթվել է, անակնկալից, էդ ուրիշ հարց, թե ուր էր նրա մամուլի խոսնակը, կամ, այլ անձինք, որ պարտավոր են նրա կողքին լինել և գրիչը իրենք պիտի նախապես պատրաստ ունենային, քանի որ իրենց վարչապետը հարցերի էր պատասխանում և կարող էր նաև նշումներ անելու հարկ լինել) ապա, ասում են, ետ է վերադարձրել։ Իզուր, պիտի վերցներ և հայտարարեր, որ հենց այդ գրիչով հայ ժողովուրդը և Արցախը կստորագրեն Արցախի անկախ կարգավիճակի, խնդրի հայանպաստ լուծման պայմանագիրը և հենց դրանով կդնեն վերջակետերը․․Դե, այդպես անելու համար դուխ էր հարկավոր․․»:

«ՉԻ». Տիկին նախկին Բոզիկյանը վերջապես բացահայտեց, թե ինչու Սերժ Սարգսյանը 10 տարվա ընթացքում չկարողացավ Արցախը միացնել Հայաստանին: Գրիչ չի ունեցել և վերջ: Դուխ ունեցել է, գրիչ՝ ոչ: Ինչու այդքան տարիների թալանի ընթացքում խեղճին մի գրիչ չգնեցին, Եսայանը չի պատասխանում:

Ընդդիմությունը նախ և առաջ քննադատելու համար է: Բայց այս որակի քննադատությամբ, ինչ անում են ՀՀԿ նախկին պատգամավորները, բացարձակ չի վնասում իշխանություններին: Նրանք 1.5 տարվա իշխանությունից պահանջում են քայլեր, որոնց անգամ 20 տոկոսը չեն արել նախորդ 20 տարիների ընթացքում:

Կողքի մարդկանց մասին: Տեսնես Սերժի կողքը մեկը չկար, որ ասեր՝ Սերժ ջան, Նազարբաևի կողմից Ալիևի նամակը կարդալուց գոնե ձևի համար մի ձայն հանի, որ իմանան տեղում ես: Այլապես կմտածեն, որ ընդհանրապես դուխ չունես:
 



 Պիտակներ

         Սերժ Սարգսյան, Մարգարիտ Եսայան

Գովազդ

Ամենաընթերցված






















«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1570