Սատիրիկոն
15.12.2019 / 10:45
Լուր-մեկնաբանություն
15.12.2019 / 10:45
Լուրեր
15.12.2019 / 10:15
Տնտեսական
15.12.2019 / 10:00
Լուր-մեկնաբանություն
15.12.2019 / 09:45
19.11.2019   16:00
489

Բացառիկ դեպք. հավատալ Վիկտոր Սողոմոնյանին

Այսօր մի քանի կայքեր գրեցին, որ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին հունվարին նոր կուսակցություն կբացի՝ «Հաղթանակած սերունդ» անվանումով:

168 ժամը կապ է հաստատել Քոչարյանի գրասենյակի հետ, որտեղից Վիկտոր Սողոմոնյանը կտրուկ հերքել է տեղեկությունները:

«ՉԻ». Բացառիկ դեպք է, բայց պետք է հավատալ Վիկտոր Սողոմոնյանին: Իսկապես ի՞նչ իմաստ ունի բացել հերթական կուսակցությունը: Էդ դեպքում ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ԱԺՄ-ի ու մյուսների հետ ինչ անեն: Կուսակցությունները հին կահույք չեն, որ տեղափոխեն ամառանոց կամ իջեցնեն ձեղնահարկ: Չկա նաև տարբերակ դրանք հանձնել և հավելավճարով նորը ձեռք բերել:

Բացի այդ, կուսակցություն ստեղծելու համար միայն ֆինանսն ու անուն մոգոնելը քիչ է: Պետք է կարողանալ նաև նոր մարդիկ գտնել, իսկ դա անհնար առաքելություն է Քոչարյանի համար: Ամիսներ շարունակ չարչարվեցին, տիեզերական մասշտաբի անոնս արեցին, բայց «Վերնատուն» կոչվող ակումբին չկարողացան գեթ մեկ նոր դեմք ներկայացնել: Բոլորը մաշված, նախկին իշխանությունների հետ տարբեր հանցավոր կապերով կապված դեմքեր էին: 

Արդեն քանի ամիս է՝ Քոչարյանի աջակիցների թիվը մնում է նույնը: Այսինքն՝ ծախսելով միլիոններ, նրանք չեն կարողանում գոնե 10 տոկոսով ավելացնել աջակիցների թիվը: Արդեն ամբողջ հանրությունը նրանց դեմքերով է ճանաչում: Այնպես որ, անգամ Քոչարյանն է հասկացել, թե ինչ կարգի են մսխում իր միջոցները: 

Թեպետ, հնարավոր է նաև այլ բացատրություն լինի կուսակցություն չբացելուն: Ի վերջո, դեռ քսան տարի առաջ Քոչարյանը հայտարարեց, որ իր կուսակցությունը ժողովուրդն է: 



 Պիտակներ

         Վիկտոր Սողոմոնյան

Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1497