Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
Տնտեսական
13.11.2019 / 17:15
13.11.2019   15:00
461

Փորձեք, շատ համեղ է. Բադի կրծքամիս նարնջի ու մեղրի սոուսով

Ներկայացնում ենք ֆրանսիական խոհանոցից ևս մեկ ուտեստ՝ բադի կրծքամիս նարնջի ու մեղրի սոուսով: Եթե երբևէ գործ չեք ունեցել բադի կրծքամսի հետ, պատրաստվեք՝ այն նման չէ թռչնամսի և ոչ մի տեսակի: Նորմալ տապակած կրծքամիսը պետք է ներսից վարդագույն ու հյութեղ լինի:

Բաղադրիչները
2 բաժնի համար

  • Բադի կրծքամսի 2 ֆիլե
  • 3 նարինջ
  • 8 փափուկ թուզ
  • 2 ճ.գ. սև թեյ
  • 2 ճ.գ. գինու քացախ
  • 2 ճ.գ. մեղր
  • ½ թ.գ. աղացած մեխակ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Լվացեք նարինջները, դրանցից մեկից հեռացրեք կեղևը, կտրատեք մանր շերտերով: Քամեք մնացած նարինջները: Եռացող ջրի մեջ տեղադրեք նարնջի կեղևը, 3 րոպե եփեք:
  2. Կաթսայի մեջ լցրեք նարնջի հյութն ու 100 մլ սառը ջուր, հասցրեք եռման աստիճանի: Լցրեք թեյը, կաթսան վերցրեք կրակի վրայից, փակեք կափարիչով ու թողեք 5 րոպե: Քամեք, ավելացրեք մեղրը, հասցրեք եռման աստիճանի:
  3. Ավելացրեք թուզը, խաշած կեղևը, ուժեղացրեք կրակն ու եփեք ևս 15 րոպե: Հյութը վերցրեք կրակից ու փակեք կափարիչով:
  4. Բադի կրծքամսի կաշին փոքրիկ քառակուսիների ձևով կտրատեք, աղ, պղպեղ ու աղացած մեխակ ցանեք:
  5. Միացրեք ջեռոցը մինչև 200 աստիճան ցելսիուս, միացրեք նաև գրիլը: Տապակի մեջ կաշվի մասը դեպի ներքև տեղադրեք կրծքամսերը: Ձեռոցի ջերմաստիճանն իջեցրեք 170 աստիճանի:
  6. Երբ կրծքամսի վերևի մասը տապակվի, տապակից հեռացրեք հալած յուղը, շուռ տվեք կրծքամսերն ու տապակը վերադարձրեք ջեռոց, թողեք այնտեղ, մինչև միսը ոսկեգույն-շագանակագույն երանգ ստանա, մոտավորապես 10 րոպե:
  7. Բադի կրծքամսերի վրա քացախ ու 1 ճ.գ. նարնջի սոուս լցրեք, տապակի մեջ տեղադրեք թզերը: Տապակը տեղադրեք կրակի վրա, խառնեք, թողեք, մինչև քացախը ցնդի: Հանեք կրակից, ծածկեք փայլաթիթեղով, թողեք 10 րոպե սառչի:
  8. Կրծքամսերը տեղադրեք տախտակի վրա: Հանեք թզերը, տեղադրեք տաքացրած ափսեների մեջ: Տապակի մեջ լցրեք սոուսը, հասցրեք եռման աստիճանի ու 5 րոպե թողեք ուժեղ կրակի վրա:
  9. Բադը կտրատեք ու դրեք ափսեների մեջ, թզերի կողքին: Երբ սոուսը պատրաստ լինի, լցրեք բադի ու թզերի վրա և անմիջապես մատուցեք:

Խորհուրդ. Հիշեք՝ քանի դեռ կրծքամսերը հանգստանում են փայլաթիթեղի տակ, նրանք շարունակում են իրենք իրենց եփվել, այնպես որ՝ գրիլից բադերը քիչ եփված, մի քիչ հում հանեք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 6, 2019



 Պիտակներ



Գովազդ