...

Բլից-վիրտուալ. Արա Բաբլոյան

Բլից-վիրտուալ. Արա Բաբլոյան

- Պարոն Բաբլոյան, ընդունո՞ւմ եք ՀՔԾ ներկայացրած մեղադրանքը:

- Գիտեք, ներկաներն ինձ մեղադրում են նախկինում իշխանությունը յուրացնելու մեջ, նախկինները մեղադրում են ներկաներին իշխանությունը զավթելուն օժանդակելու մեջ: Այնպես որ, ես խառնվել եմ, չգիտեմ՝ ընդունեմ, թե ոչ:

- Պարոն Բաբլոյան, խնդրում եմ հստակ պատասխանեք, ընդունո՞ւմ եք մեղադրանքը, թե ոչ:

- Ինձ ճանաչողները գիտեն, որ ինձ սենց հարցեր տալ չի կարելի: Դա ինչ հարց տալու ձև է՝ այո կամ ոչ:

- Ասում են, որ դուք վաղուց վիրահատություններ չեք անում:

- Ես փաստաբանիս հետ խորհրդակցեցի և այո, հիմա չեմ անում, բայց ունեմ հետաձգված վիրահատություններ՝ 10-15 տարի առաջ արել եմ և հիմա ՀՔԾ տերմինաբանությանը ծանոթանալիս մտածում եմ նորից վերսկսել վիրահատությունները:

- Չե՞ք փոշմանել, որ մտել եք քաղաքականություն:

- Էն էլ ոնց, անիծվի այդ օրը: Ավելի լավ էր Բաբլոյան կենտրոնի կեսը տայի իրենց, քան համաձայնվեի իրենց ցուցակում լինել:

- Ձեզ վրա քաղաքական ճնշումներ կա՞ն:

- Ինձ ճանաչողները գիտեն, որ իմ վրա ճնշումներ բանեցնել հնարավոր չէ: Այդ հարցը ճիշտ կլինի տան Նիկոլ Փաշինյանին ու Սերժ Սարգսյանին, բայց ուշադիր լինեն, որ ձեռքի մատները խաչ չանեն:

- Պատահակա՞ն է, որ Քոչարյանի փաստաբանը նաև ձեր փաստաբանն է:

- Այո պատահականություն է: Առաջին իսկ պատահած համարով զանգահարեցի և ինձ ասացին՝ ոչ մի ուրիշ փաստաբան չվերցնես: Այնպես որ՝ ոչ մի պատահականություն էլ չկա:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5789 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ