...

Բլից-վիրտուալ. Արայիկ Հարությունյան

Բլից-վիրտուալ. Արայիկ Հարությունյան

- Պարոն Հարությունյան, կպատմե՞ք՝ ինչպես եք հարստացել:

- Ստոր հերյուրանքներ են, ունիտազ վաճառելը եղել է հոբբի:

- Ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալմանը:

- Իսկ կասե՞ք՝ Նիկոլ Փաշինյանն ինչպես է արտահայտվել այդ թեմայի շուրջ:

- Նա դեռ չի արտահայտվել:

- Ուրեմն, երբ կարտահայտվի, ես իմ տղամարդու խոսքը կասեմ:

- Ինչպես կմեկնաբանեք, որ Հայաստանում, ձեր ամենանվիրված լոբբիստներից մեկը՝ Հրանտ Բագրատյանը, քարը քարին չի թողնում Փաշինյանի տնտեսական քաղաքականությունից:

- Եթե ձեզ թվում է՝ ես մենակ եմ գնել ամբողջ փաթեթը, ապա սխալվում եք: Բագրատյանն ունի նաև այլ պատվիրատուներ: Դա շատ սպեցիֆիկ բիզնես է:

- Ձեր կուսակիցներից Արթուր Թովմասյանը հայտարարում է՝ «իհարկե, մարտի 1-ը պիտի բացահայտվի, բայց իմ ներքին ձայնը ասում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը էդ ժամանակ նախագահ չլիներ, զոհերի թիվն ավելի շատ կլիներ»: Ինչպես կմեկնաբանեք:

- Շատ տարօրինակ հարցապնդում է: Ինչ է, ձեզ թվում է միայն Բագրատյա՞նն է զբաղվում բիզնեսով: Թովմասյանը իրավունք չունի՞ ձեռքի հետ մի երկու կոպեկ փող աշխատի:

- Ովքե՞ր են Արցախում դավադիր ուժերը:

- Արցախում չկան դավադիր ուժեր:

- Բայց Փաշինյանը ասում է....

- Եթե վարչապետն է ասում՝ ուրեմն մի բան գիտի, հարյուր տարվա վոժդ է:

- Անուններ կնշե՞ք:

- Բալասանյանը պատերազմի հերոսներից է, ու ինքը ընդհանրապես մեղավոր չէ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2172 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ