...

Բլից-վիրտուալ. Գագիկ Ծառուկյան

Բլից-վիրտուալ. Գագիկ Ծառուկյան

- Պրն Ծառուկյան, Ստամբուլյան կոնվենցիայի և «Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի  շուրջ խոհրդարանական թեժ քննարկումներից հետո դուք նույնպես հանդես եկաք մի շարք հայտարարություններով: Նախ, կցանկանայինք ճշտել. դուք կարդացե՞լ եք այդ կոնվենցիան:

- Ուրեմն, Ծառուկյան Գագիկը միշտ ժողովրդի հետ է, ժողովրդի ձայնը լսում է ու չի կարող ժողովրդի կարծիքը հաշվի չառնել... չէ, չեմ կարդացել:

- Այդ դեպքում ինչպե՞ս եք դեմ այդ կոնվենցիային: 

- Ախր ինչի՞ եք տենց մոլորեցնող հարցեր տալիս: Մեր Գևորը այդ հարցի շուրջ խոսել է, ինչ որ պետք է, ասել է, ոնց որ պետք է, ասել է: Ինձանի՞ց էլ ինչ եք ուզում:

- Դուք եք ԲՀԿ խմբակցության ղեկավարը, ձեր տեսակետն է հետաքրքիր:

- Ուրեմն, ասեմ, որ Ծառուկյան Գագիկը դեմ է թուրքական ցանկացած կոնցեսիայի: Մի բան, որ ստամբուլյան է կոչվում, ո՞նց կարա լավը լինի:

- Լավ, իսկ «Ընտանեկան» օրենսգրքի վերաբերյալ Գևորգ Պետրոսյանի մտքերը կիսում ե՞ք:

- Չէ, ինչի՞ կիսեմ, թող տենց ամբողջական էլ մնա: Հալալ է էդ  տղուն, տարեվերջին սպիտակ «Նիվա» կստանա: 

- Եվ դուք շարունակելու եք հանդես գալ ավանդական դիրքերի՞ց:

- Բա մենք առաջին քրիստոնյա ազգն ենք՝ ընտանիք, հաղթանակ, հայրենիք.... էէէ, ի՞նչ եմ ասում. ընտանիք, սրբություն, եկեղեցի, աստվածաշունչ:

- Ձեր խմբակցությունը նաև իր զորակցությունը հայտնեց Հայոց լեզուն և գրականությունը բուհերում ոչ պարտադիր դարձնելու դեմ պայքարողներին: Ինչո՞ւ եք դեմ Կրթության նախարարության նախաձեռնությանը:

- 21-րդ դարը կրթության նոր չափորոշիչներ է ստեղծել: Մենք թևակոխել ենք թվային դարաշրջան, որտեղ գնալով ավելի մեծ նշանակություն են ստանում այնպիսի գիտելիքները, որոնք միջազգային շուկայում գերիշխող պահանջարկ ունեն: Դեռ Արիստոտելն էր ասել, որ կրթության արմատները դառն են, իսկ պտուղները՝ քաղցր: Եվ շեշտը պետք է դնել կրթության ինովացիոն ուղղությունների վրա, ինչը կբարձրացնի հասարակության զարգացվածության ընդհանուր մակարդակը, կխթանի այթի տեխնոլոգիաների ոլորտը: Այդ իսկ պատճառով, Ծառուկյան Գագիկը դեմ է այս նախաձեռնությանը: Նառա, էս թուղթը վերցրու, արդեն կարդացի:

- Շնորհակալություն հարցազրույցի համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2292 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ