Քաղաքական
14.11.2019 / 09:00
Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
14.11.2019   21:00
989

Բլից-վիրտուալ. Մարինա Խաչատրյան

- Տիկին Խաչատրյան, ճի՞շտ է, որ ժամանակին բժիշկ եք եղել:

- Իհարկե, բա հո սաղ կյանքս պիկետ անող չեմ եղել: Բժիշկ էի աշխատում, բայց հետո հասկացա, որ իմ իրական կոչումը քաղաքականությամբ զբաղվելն է:

- Ինչի՞ց հասկացաք:

- Գոռ Վարդանյանի հպումը փոխեց իմ ողջ ներաշխարհը: Ես դրանից հետո դարձա նոր մարդ, նոր ցանկություններով ու պահանջներով: Բացի այդ, գլխավոր բժիշկն ասաց, որ նման սթրեսից հետո ինձ հանգիստ է պետք:

- Ուրախ ե՞ք, որ ձեր կյանքը փոխվեց, այլևս բժշկությամբ չեք զբաղվում:

- Այստեղ կա երկու ասպեկտ: Գումարային առումով ավելի ձեռնտու է պիկետ կազմակերպելը: Այստեղ ես եմ շահել: Բայց առաջին մասնագիտությամբ լինելով բժիշկ՝ պարտավոր եմ մտածել նաև հիվանդների մասին: Այս առումով նրանք միանշանակ շահել են, որ ես այլևս քաղաքականության մեջ եմ:

- Եվ մի քանի անձնական հարց: Ձեր ամենասիրած ֆիլմը:

- «Հրեշների գայլը», բայց սիրում եմ նաև յութուբով դիտել այն պահը, երբ Գոռ Վարդանյանը գրկում է ինձ: Այդ պահին հիմնականում ստոպ եմ տալիս:

- Տղամարդու ձեր իդեալը:

- «Հրեշների գայլի» Գոռ Վարդանյանի կերտած կերպարը՝ առնական, բրուտալ, հանցագործներին վախ ներշնչող, լեզուներ իմացող:

- Սիրած կերակուրը:

- Քաղաքապետարանի դեպքից հետո ես միայն մեկ կերակուր եմ ճանաչում՝ յաիչնիցա ս պամիդորամի:

- Սիրած երաժշտությունը:

- «Հրեշների գայլի» միջի երաժշտությունը: Գրեթե համոզված եմ՝ նա է գրել երաժշտությունը:
 



 Պիտակներ

         Գոռ Վարդանյան, Մարինա Խաչատրյան

Գովազդ