...

Բլից-վիտուալ. Գագիկ Ծառուկյան

Բլից-վիտուալ. Գագիկ Ծառուկյան

- Պարոն Ծառուկյան, ի՞նչ գնահատական կտաք Թովմասյանի շուրջ ընթացող գործընթացներին:

- Իհարկե, ունեմ համապատասխան գնահատական: Ամբողջ աշխարհը ինձ ճանաչում ու հարգում ա, ոնց կարող ա Ծառուկյանը ինքնըստինքյան չունենա գնահատական:

- Ե՞վ:

- Տղա ջան, մի քիչ հարգանք ունեցի, ինձ հազարավոր ներդրողներ են դիմում, ես պարտավորություն չունեմ Քոչարյանի և Սարգսյանի հանդեպ, հիմա դու եկել կանգնել ես իմ դիմաց ու ասում ես՝ և:

- Պարոն Ծառուկյան, ցանկանում ենք ճշգրտել ձեր դիրքորոշումը Թովմասյանի վերաբերյալ:

- Մենք դաշնակցության հետ ընդդիմությունում էինք, երբ նրանք Թովմասյանին անվանեցին չաթլախ, և մենք որպես գործընկերներ ողջունեցինք դա: Բայց հեղափոխությունը պետք ա գծեր քաշեր և ամեն ինչ սկսեր մի մատ խորքից: Հիմա, եթե էն ժամանակ չաթլախ էր, բա էլ ինչի՞ հեղափոխություն արեցինք, ինչի՞ էտքան ջուր ուղարկեցի: Ասենք թե կարա չէ համապատասխան լողացած լինի ու էլ հանցակազմ չլինի:

- Ռոբերտ Քոչարյանին տեսակցել ե՞ք, առողջության մասին հետաքրքրվել ե՞ք:

- Ես էլի եմ ասում, մենք պետք ա միասնական լինենք, իրար հարգենք, որ մեր երկու պետություններում ոչ ոք չհիվանդանա, գրիպ չընկնի: Էդ ամեն ինչը գալիս ա, որ միասնական չենք:

- Քննչական կոմիտեն գործ է հարուցել ձեր մտերիմ Սեդրակ Առուստամյանի նկատմամբ:

- Ամոթ ա, 1.5 միլիարդ դրամը ինչ փող ա, որ դրա համար հայը հային դատի: Դրա համար էլ Ալիևը հոխորտում ա մեր վրա: Գիծ քաշեք, մի քիչ բարի եղեք: Ես դրա ոտներն եմ ջարդելու ինձ քցելու համար:

- Ի վերջո, Վանեցյանին հանդիպել ե՞ք:

- Ծառուկյանը նենց մարդ ա, որ ով էլ գալիս ա իրա դուռը ծեծում ա, ինքը ընդունում ա: Ով ուզում ա լինի, ժավելի սպիրտ ծախող, մատաղի փող հավաքող, ժեկի տեսուչ, ով ուզում ա լինի: Հիմա տղայա, գործից հանել էին, նեղված էր, չընդունեի՞: Մենք պետք ա միասնական լինենք: Բայց ասեմ՝ վարչապետից չենք խոսել: Հենց ուզեցավ խոսի, ասի Արթուր ջան, քեզ հարգում եմ, բայց վարչապետին էլ եմ հարգում, համապատասխան գնացեք իրար հետ խոսեք: Ինձ բամփվել չի կարելի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6934 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ