Աստղագուշակ
14.12.2019 / 22:00
Սատիրիկոն
14.12.2019 / 21:00
Քաղաքական
14.12.2019 / 20:00
Խոհանոց
14.12.2019 / 15:00
Ձեռագրերը չեն այրվում
14.12.2019 / 13:00
29.11.2019   16:50
726

Ծառերի այս սպանդի համար պատասխան եք տալու

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանում 10 մլն ծառ կտնկվի ու մինչ վարչապետի հանձնարարականով մարդիկ փորձում են կյանքի կոչել այդ գաղափարը, 

Չգիտենք, աղվերանցիները ում էին վատություն արել, ինչ էին արել, բայց այսօր Աղվերանում կայծակնային արագությամբ տարածվեց բոթը. անտառում ծառերի սպանդ է իրականացվել:

Մենք հասանք դեպքի վայր ու մի խայտառակ տեսարանի ականատես դարձանք. մի քանի տասնյակ ծառ է կտրվել: Հիմնականում՝ սոճիներ: Մենք մոտավոր ենք նշում կտրված ծառերի քանակը, քանի որ այնքան շատ են կտրել ու իրար վրա լցրել, որ իրական թիվը հնարավոր չէ պարզել: 

Աղվերանի տասնյակ բնակիչների հետ միասին փորձեցինք գտնել այս ծառասպանդի հեղինակներին: Մի հոգու գտանք, որը տեղի անտառտնտեսության աշխատակից ներկայացավ ու հայտարարեց, թե ոչ մի սպանդ էլ չի եղել, կտրել են միայն չորացած ծառերը: Լուսանկարները տեղադրում ենք, դուք ինքներդ կարող եք համոզվել, որ այնտեղ չորացած ծառ գոյություն չունի:

Այդ անտառապահից ծառահատումը թույլատրող փաստաթղթեր պահանջեցինք: Սկսեց կմկմալ: Ասում է՝ թույլատվություն կա: Հեսա բերեմ, հեսա ցույց տամ, մինչև հիմա ցույց է տալիս: 

Եթե նույնիսկ թույլատվություն կա, նշանակում է, թույլատվություն տվողին առաջին հերթին պետք է պատասխանատվության ենթարկել: 30-40 տարեկան ծառեր կտրելը հանաք բան չէ: Մի ծառ կտրելու համար են քրեական պատասխանատվության ենթարկվում, իսկ այստեղ խոսքը անտառի մի ամբողջ հատված ամայացնելու մասին է:  

Այժմ բնապահպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, դատախազությունը, քննչական կոմիտեն, պարտավոր են այս սպանդի հեղինակներին հայտնաբերել: Սա ձեր գործն է: Մեր գործն էլ ձեզ հանգիստ չթողնելն է: Մինչև ամեն ծառի համար պատասխան չտան:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ոնց որ հայտարարել, թե 2020 թվին 10 մլն ծառ է տնկվելու Հայաստանում: Երևի այս ծառերը կտրում են, որ տեղ բացեն ծառատունկի համար:

Հ.Գ. Հոդվածը հրապարակելուց հետո «Հայանտառը» հերքման տեքստ է ուղարկել: Դուք տեսեք, ինչ են գրել.

«Աղվերանում իրականացված ծառահատումները եղել են ձնաջարդ տարածքներում, որտեղ դեռևս գարնանը տեղացած ձյան հետևանքով ծառերը կոտրվել էին և արմատախիլ եղել:

Այս կապակցությամբ «Հրազդանի անտառտնտեսության» ավագ մասնագետի կողմից դրանք կնքվել, համարակալվել ու ներկայացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, որտեղից եկել և ուսումնասիրել են կատարված աշխատանքը, որևէ խախտում չի հայտնաբերվել:

Հատատոմսը գրվել է 16.10.2019թ.` համաձայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 25.09.2019թ. N 91 հրամանի»:

Սրանք մեզ ձեռ են առնում: Ավելի քան 40 ծառ վերցրեցին ու արմատախիլ եղան: Այդ տրամաբանությամբ, ամբողջ անտառը պետք էր կտրել, քանի որ ձյունը ամբողջ անտառի վրա է տեղացել: Դուք լուսանկարներում արմատախիլ եղած ծառեր տեսնում ե՞ք: Ոնց որ թե, ոչնչացված ծառերի բները իրենց տեղում են: Առողջ բներ են, գերանների տեսքից չի երևում, որ փչացած, արմատախիլ եղած ծառեր են եղել:

Ասում են, կնքվել, համարակալվել են: Ցույց տվեք այն ծառերը, որոնք արմատախիլ են եղել, դուք էլ՝ կնքել եք: Մենք չենք տեսել կնքված ծառեր: Ե՞րբ և որտե՞ղ եք համարակալել: Ներկայացրեք համարակալման փաստաթղթերը, կնքման ակտերը: Կտրված ծառերից միայն երեք վրա ենք տեսել կնքման հետքերը:

Եվ վերջապես, վերցրել, ու ծառահատումների ընթացքում քանդել են մասնավոր տարածքում գտնվող ցանկապատերը: Ո՞վ է ձեզ թույլ տվել: Ի՞նչ իրավունքով: Ցանկապատերն էլ է՞ին արմատախիլ եղած: Ո՞վ է փոխհատուցելու ցանկապատերի սեփականատերերի կրած վնասը:

Այս հերքում կոչվող լապշայով ո՞ւմ եք հիմարի տեղ դրել: Կան ծառահատումների հստակ բնապահպանական նորմատիվներ, որոնցից ոչ մեկն առայժմ չենք տեսել: Մենք առայժմ մեր աչքերին ենք հավատում, ու հետամուտ ենք լինելու, որպեսզի ծառերի սպանդի իրական հեղինակներին ի հայտ բերենք:



 Պիտակներ



Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1476