Երկուշաբթի 16.12.2019 12:55

Սատիրիկոն
16.12.2019 / 11:30
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 11:15
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 10:45
Քաղաքական
16.12.2019 / 10:30
Սատիրիկոն
16.12.2019 / 10:15
14.11.2019   09:00
692

Ծառուկյանը հայտնվել է երկու քարի արանքում

Քաղաքական դիսկուրսում նոր միտում է նկատվում: Որոշ ուժեր փորձում են ԲՀԿ-ից կերտել և ստանալ գաղափարական ուժ: Ինչ են ասում նորահայտ «իդիոլոգները»: Ճիշտ է, Գևորգ Պետրոսյանի ու ԲՀԿ-ի վերջին տեսակետները հետամնաց են, բայց այնուամենայնիվ լուրջ հայտ են տեղ զբաղեցնելու քաղաքական օրակարգում: Նրանք առաջ են տանում այն թեզը, որ այդ մոտեցումների և դիրքավորման շնորհիվ ԲՀԿ-ն գաղափարական սիգմենտում կունենա լուրջ ներկայություն և կստանա աջակցություն:

Գաղտնիք չէ, որ հեղափոխությունից հետո բոլոր տեղերում ակտիվանում են ուժերը, որոնք առաջ են քաշում ծայրահեղական մոտեցումներ և գաղափարներ: Եվ որպես կանոն հասարակության մի ստվար հատված ողջունում է դրանք: Հիմա ԲՀԿ-ն փորձում է իրեն դիրքավորել իբրև սկզբունքային ուժ, որը պայքարում է ընտանեկան արժեքների համար և այլասերվածության դեմ: Համասեռամոլների կողմից երեխա որդեգրելու անթույլատրելիության մասին օրենքով ամրագրելու նախաձեռնությունը դրա վառ արտահայտությունն է: Նրանց բացարձակապես չի հուզում, որ դա արդեն շատ վաղուց օրենքով անհնար է: Հայաստանի սահմանադրությամբ ընտանիքը կազմված է ամուսնուց և կնոջից: Իսկ որդեգրելու դիմում կարող է ներկայացնել միայն ընտանիքը: Այսինքն, եթե համասեռամոլներից կազմված զույգը որոշի դիմել երեխա որդեգրելու, նրանց դիմումը չի էլ ընդունվի:

Այս ամենով հանդերձ, կարելի էր ողջունել ԲՀԿ-ի ձգտումը վերջապես դառնալու գաղափարական ուժ, եթե չլիներ կուսակցության ծագումնաբանության և նրա լիդերի բիզնես շահերի խոչընդոտը: Ռոբերտ Քոչարյանի գործուն աջակցությամբ ստեղծված կուսակցությունը իր ստեղծման պահից սկսած միայն մեկ նպատակ է հետապնդել՝ սպասարկել Ծառուկյանի և Քոչարյանի բիզնես շահերին: Կուսակցության 15 տարվա պատմությունը դրա վառ ապացույցն է: Կուսակցության էլեկտորալ շահերը մշտապես նահանջել են Ծառուկյանի և նրա հովանավորի բիզնես շահերի համեմատ: Վերջին 12 տարում կուսակցության քաղաքական հռետորաբանության կոշտացումը, որոշակի ակցիաներին միանալը միայն մեկ նպատակ է հետապնդել՝ իշխանությանը ստիպել, որ տնտեսական դաշտում արտոնություններ տրամադրվեն Ծառուկյանին: 2015 թվականին ԲՀԿ-ն պարզապես շատ տարվեց ինքնախաղով և արտոնություններ ստանալու փոխարեն նրան դրեցին երկընտրանքի առջև՝ եղած արտոնություններն էլ խլելու հեռանկարի առջև:

Հիմա ստեղծվել է մի փոքր այլ իրավիճակ: Կուսակցության համահիմնադիրը հայտնվել է քրեակատարողական հիմնարկում և տնտեսական խնդիրների փոխարեն ցանկանում է լուծել սեփական ազատության խնդիրը: Եվ Ծառուկյանը հայտնվել է երկընտրանքի առջև: Մի կողմից գնալ կոշտ հակադրության իշխանությունների հետ և որպես արդյունք ստանալ երկրորդ անգամ բամփվելու հեռանկար, մյուս կողմից՝ չսպասարկել Քոչարյանի օրակարգը և սպասել հարվածների նրա կողմից: Իսկ հարվածները կարող են լինել տարաբնույթ՝ կոմպրոմատներից մինչև համատեղ բիզնեսներում ակտիվների սառեցում և դուրս բերում: Հեղափոխության ժամանակ երկրորդ գործոնը մինչև վերջ չբանեցվեց, որովհետև պարտիան, միևնույն է, տանուլ էր տրված և իմաստ չուներ հենց այնպես զոհաբերել ԲՀԿ-ին: Այն խնամքով պահպանվեց՝ հետագա դիմադրության համար:

Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Ծառուկյանը գործի չի դրել ԲՀԿ-ի ամբողջ ներուժը: Այն արվում է միայն Գևորգ Պետրոսյանի ուժերով, որպեսզի հասկացվեն հեռանկարներն ու ռիսկերը: Թեմայի հեռանկարի դեպքում գործին կմիանա ամբողջ ԲՀԿ-ն: Իսկ ձախողման դեպքում Պետրոսյանը կդառնա քավության նոխազ:

Այնպես որ՝ բացարձակ իմաստ չունի խոսել սկզբունքայնության կամ քաղաքական նոր դիրքավորման մասին: Երկու քարի արանքում հայտնված Ծառուկյանը փորձում է մանևրել՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ փրկել սեփական բիզնես կայսրությունը:

Արիս Վաղարշակյան



 Պիտակներ

         Գագիկ ծառուկյան, Արիս Վաղարշակյան

Գովազդ

Ամենաընթերցված






















«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1570