...

Չենք նախանձում Միշիկին

Չենք նախանձում Միշիկին

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, մեդիամագնատ Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Արդեն ավարտում ենք աշխատանքները և առաջիկայում հիմնելու ենք «Ազատ հասարակության հիմնադրամը», որը կօգնի մեր երկրում ազատ մտածողության, ազատ քաղաքացու, ազատ խոսքի և մեր արժեքային համակարգի հետագա ամրապնդմանն ու համահունչ զարգացմանը:

Մշակույթի, նորարարության, հասարակական և հոգևոր առաջընթացի ցանկացած անհատական թռիչք սատարում պետք է ունենա, և մենք կփորձենք մեր ներդրումն ունենալ այդ գործին»:

«ՉԻ». Դե ինչ, շնորհավորում ենք Միքայել Մինասյանին. փաստորեն, որոշել է քայլել Ջորջ Սորոսի հետքերով: Եվ գործն է արդար, և միտքը՝ ճկուն: 

Մյուս կողմից, չենք նախանձում Միքայել Մինասյանին: Պատկերացնում ենք, թե ինչ անուններ են կպցնելու՝ իր հիմնադրամի գործունեության հետ կապված:

Պարզ է, որ հիմնադրամը անվանելու են «միշիկնոց»: Այնտեղից դրամաշնորհ ստացողներին կորակեն միշիկականներ կամ «միշիկի վաստակներ»: Ինքը՝ Միքայել Մինասյանը, հիմնադրամը կղեկավարի դրսից, ինչպես լինում է նման դեպքերում: Հիմնադրամի ղեկավարը կարող է լինել Լարիսա Ալավերդյանը. բոլոր չափանիշներով համապատասխանում է այդ պաշտոնին:

Եվ, իհարկե, հիմիկվանից թող մի երկու պոտենցիալ միշիկականներ նարդի-շախմատ խաղալ սովորեն. պետք կգա: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5331 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ