...

Լույս է տեսել «Չորրորդ իշխանություն» թերթի 9-րդ համարը

Լույս է տեսել «Չորրորդ իշխանություն» թերթի 9-րդ համարը

Լույս է տեսել «Չորրորդ իշխանություն» թերթի հերթական` 9-րդ համարը։ Այն կարող եք ձեռք բերել մամուլի տարածման բոլոր կետերից։

Համարում նախ կարդացեք Չարենց.

Քսան տարվա գործ է այս - և քսան տարում -
Որքա՜ն ցնորք ու երազ և որքա՜ն արյուն...
Բայց վաստակից քո այս մեծ եթե մնա անմեռ
Գոնե մի բառ կամ մի էջ - երջանիկ ես հավետ...

P.S. ... Խե՜ղճ ցանկություն բավականին,-
Բայց մարդկայի՜ն, բայց մարդկայի՜ն...

«ՉԻ» ռիթմով՝

♦ Սատանա չկա քաղաքում ♦ Վարդանաշունչ ♦ Սթափվեք, գժուկներ

ԲԱՐԵՓՈԽՈՒՄ, ՈՐ ԿՍՏՎԵՐԻ ՄՆԱՑԱԾ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԸ

­Գողական աշխարհը մինչև վերջերս եղել է իշխանության հավասար գործընկերը և փայատերը պետության ղեկավարումից ստացվելիք եկամուտների, արտոնությունների և բարիքների բաշխման գործում: 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԵՎՆ ՈՒ ՍՊԻՏԱԿԸ

­...իշխանությունը դեռ պետք է ապացուցի, որ, թալանչիներից փրկելու և դրանից բխող բոլոր դրական հետևանքներից բացի, պիտանի է նաև երկիրը արդյունավետ կառավարելու համար և ունի երկիրը առաջ տանելու հստակ ծրագիր:

ՆԱԶԱՐԸ ՄՈԲԻԼԻԶԱՑՆՈՒՄ Է «ԺԱՆԳՈՏ ԹՐԵՐԻՑ» ՄԻՆՉԵՎ «ՔՈՍՈՏ ԱՎԱՆԱԿՆԵՐ»

­Ցավալի է արձանագրելը, թե ինչպես է մերժված ուզուրպատորը անձնական օգտագործման նպատակով վարկաբեկում ու փչացնում առանց այն էլ արագ փչանալու հակումներ ունեցող այնպիսի ինստիտուտ, ինչպիսին է պատերազմով անցած հերոսների ինստիտուտը:

ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ. ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Այսօրվա մեր հերոսը քոչարյանասարգսյանական դարաշրջանի առավել օդիոզ և հայտնի գործարարներից մեկն է՝ Գագիկ Բեգլարյանը, նույն ինքը՝ «Չոռնի Գագոն», նույն ինքը՝ Երևանի նախկի նքաղաքապետն ու
տրանսպորտի և կապի նախկին նախարարը:

ՌԵՏՐՈ - ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԸ. ՈՎ ՈՎ Է

­...իշխանության վերին հատվածը իր ձեռքերում է պահում երկրի բոլոր ակտիվների և ձեռնարկությունների
85%-ը, ինչպես նաև վերահսկում է ֆինանսական հոսքերի գրեթե 90%-ը,

ՍԱՏԻՐԻԿՈՆ ՌԵՏՐՈ - ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Միանգամից արմավենիների տակից դուրս եկան ՄՅԴ ցեղախմբի ռազմիկներն ու սկսեցին գոռգոռալ. «Օ՜, Լոխլավա-Տունգա...»։

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ 

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ. ...Արթնանում է Փաշինյանի թոփ-թազա կառուցած քրեակատարողական հիմնարկի միջանցքում: Բանտապահները որոշում են, թե որ խուց ուղարկեն՝ ղումարբազների թե մուտիլովշիկների:

Լուր-մեկնաբանություններ

♦ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՊԱՏԱՆԴԸ ♦ ԵԹԵ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԼԻՆԵՐ ԻՐ ԻՐԱԿԱՆ ՏԵՂՈՒՄ

ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ. Վազգեն Մանուկյան

Չորեքշաբթին աշխույժ օր է. Քոչարյանի աջակիցներին պետք է հորդորեք, որ կոտրեն Արարատ Միրզոյանի գլուխն ու ծեծեն Ալեն Սիմոնյանին:

Վերջին էջերում կգտնեք «Նմուշներ աշխահի խոհանոցներից», խաչբառ, սուդոկու, աստղագուշակ և այլն։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1431 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ