...

Դեղերն էլ դարձան ապառիկ ու տոկոսով

Դեղերն էլ դարձան ապառիկ ու տոկոսով

Պարզվում է, մեր քաղաքացիները այսուհետ կարող են բուժման նպատակով օգտվել դեղատներում ապառիկ տրվող դեղորայքից: Այդ մասին են վկայում «Լևոն և Լամարա» դեղատնային ցանցի դեղատներում առկա գրությունները:

Իհարկե մի կողմից լավ է, որ մարդկանց, որոնք հնարավորություն չունեն կանխիկ դրամով գնել իրենց դեղորայքը, հնարավորություն է տրվում գոնե բանկի միջոցով իրենց անհրաժեշտ դեղերը ձեռք բերել: Այլ հարց է, թե ինչպես պետք է բուժման գումար չունեցող մարդը վճարի այն տոկոսները, որոնք պետք է վճարի դեղորայքը ապառիկ գնելու դեպքում:

«Լևոն և Լամարա» դեղատների ցանցից տեղեկացանք, որ ապառիկով տրվում է 30 հազարից բարձր արժեք ունեցող  դեղորայքը, իսկ ապառիկը կարելի է ձևակերպել Հայէկոնոմբանկի մասնաճյուղերում՝ 15 տոկոս տոկոսադրույքով: 

Մելանյա Ծառուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1156 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ