Սատիրիկոն
06.12.2019 / 22:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 21:00
Քաղաքական
06.12.2019 / 20:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 19:30
Սատիրիկոն
06.12.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 18:00
30.11.2019   09:45
706

Ձեզ կկործանի մեծամտությունը

«Մեզ պես մեծ վստահություն ստացած իշխանությանն ընդդիմություն դառնալ դա շատ մեծ և տանջալից գործ է: Այդ ուղղությամբ պետք է շատ աշխատել»: 

Մտքի հեղինակը «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն է: 

«ՉԻ». «Իմ քայլի» պատգամավորները օրական մեծ քանակությամբ քաղաքագիտական գոհարներ են արտանետում քաղաքական դաշտ: Երեկ Լուսինե Բադալյանը հայտարարեց, որ խորհրդարանական մեծամասնությունը չի կարող լինել կառավարության հենարան: Թերևս այսօր հերթափոխը փոխանցվել է Տիգրան Ուլիխանյանին: 

Այն տեմպով և բովանդակությամբ, որ աշխատում է «Իմ քայլը» խմբակցությունը, կառավարությանը ընդդիմություն պետք չէ: Իրենք տեղով մեկ ընդդիմություն են: Չեն պաշտպանում կառավարության նախաձեռնությունները, հակառակ՝ առիթի դեպքում լավ էլ «քլնգում են»: Օրինակ այնպես, ինչպես երեկ եղավ Արսեն Թորոսյանի հետ, երբ նա ստիպված էր լքել խմբակցության նիստը, քանի որ ենթարկվում էր քաղաքական «խոշտանգումների»:

Ինչ վերաբերվում է Ուլիխանյանի մտահոգությանը, թե ընդդիմություն դառնալը տանջալից գործ է. այն համառությամբ և հմտությամբ, որ նրանք են աշխատում, լուրջ ընդդիմության ձևավորման գործը շատ կարճ կտևի: Վերջում մեկ խորհուրդ պատգամավորին. մեծամտությունը և գոռոզամտությունը չարիք են, իսկ չարիքների գործով անձամբ Նիկոլ Փաշինյանն է զբաղվում:
 



 Պիտակներ

         Տիգրան Ուլիխանյան

Գովազդ

Ամենաընթերցված













«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 831















Homos Latentus
Homos Latentus
03.12.2019 / 641