Քաղաքական
14.11.2019 / 09:00
Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
14.11.2019   17:00
279

Ձկնաբույծները կդիմեն վարչապետին

Ձկնաբույծների կարծիքը հաշվի չեն առել

Ձկնաբույծները «Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագծի վերաբերյալ նամակ կուղղեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին «ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ն նախագահ Արմեն Բունիաթյանը:

Ձկնաբույծները բողոքում են, որ փոփոխություններ կատարելիս իրենց կարծիքը հաշվի չեն առել: Նրանք դիմել են, որ կառավարությունը վերանայի մեկ լիտր վայրկյան ջրի ելքով ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար տարեկան 800 կիլոգրամ Թառափի արտադրանքի վերաբերյալ որոշումը:

Արմեն Բունիաթյանը նշում է՝ հնարավոր է Իշխան ձկնատեսակի համար մեկ լիտր վայրկյան ջրի ելքով ջրօգտագործման համար տարեկան 700 կգ արտադրանք տալ, իսկ Թառափի դեպքում՝ ոչ:

«Թառափի դեպքում բացառվում է, որովհետև հիմա Արարատյան դաշտի ջրերը սառել են՝ 18 աստիճանի փոխարեն այսօր ունենք 14 աստիճան, որի դեպքում Թառափը չի կարողանում մեծ քանակի կեր ուտել: Ինքը տաք ջուր սիրող կենդանի է: Մենք կկարողանանք արտադրել մաքսիմում 500 կիլոգրամ, բայց ոչ՝ 800: Նախկինում՝ ջրի տաք ժամանակ, հնարավոր էր»,-  նշեց նա: 

«Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ն նախագահի խոսքով՝ ձկնաբուծարաններն սկսել են բարեխիղճ օգտագործել ջուրը: Անցել են ջուր խնայող տեխնոլոգիաների օգտագործմանը: Նկատում է՝ այդ կերպ ոչ միայն ջուրն է խնայողաբար օգտագործվում, այլև՝ արտադրանքի ծավալներն են ավելանում: Նույն քանակությամբ ջուր օգտագործելու դեպքում 2 անգամ ավել արտադրանք են ստանում:

Արմեն Բունիաթյանի տեղեկացմամբ՝ այս տարի նաև արտահանման ծավալներն են կրկնապատկվել: Նախորդ տարի այս շրջանում մոտ 7000-8000 տոննա ձուկ է արտահանվել: Տարեվերջին ցուցանիշը 10.000 տոննայի կհասցնեն:

Թեև արտահանման ծավալներն ավելացել են, բայց ըստ ձկնաբույծի, այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ: Դժգոհում է, որ ձկնաբուծության շուկայում հազիվ են գոյատևում, որովհետև ինքնարժեքը տեղական արտադրողի վրա թանկ է նստում: Հայկական ձկան դրսի շուկան հիմնականում Ռուսաստանի Դաշնությունն է:

«Իրենց Կարելիայի հանրապետությունում 600-700 հատ բնական լճեր կան, որում արտադրում են Իշխան տեսակի ձուկ և ջրի դիմաց գումար չեն վճարում»,- մատնանշեց նա:

Իսկ հայ ձկնաբույծներն իրենց ամենամեծ խնդիրը ջրի բարձր սակագինն են համարում, որն ամեն տարի մոտ 10 տոկոսով թանկանում է: Ձկնաբույծը զարմանում է՝ աշխարհի ոչ մի երկրում նման մոտեցում չկա:

«Մեզ մոտ 2014 թվականին ջուրը 10 անգամ թանկացրեցին, հիմա էլ սիստեմատիկաբար ամեն տարի 10 տոկոսով թանկանում է: Դանիայի ամենահզոր ձկնային տնտեսություններից մեկի ղեկավարն ինձ մոտ էր հյուրընկալվել, մենք իրենցից բեղմնավորած ձկնկիթ ենք պատրաստվում գնել: Ասում է՝ տարեկան արտադրում ենք 45.000 տոննա ձուկ, որից 30.000-ն արտադրում են քաղցրահամ ջրերում, 15.000-ը՝ աղի: Հարց եմ տալիս դանիացուն՝ ջրի գումար տալի՞ս եք, ասում է՝ ոչ»,- պատմեց նա:

Խոչընդոտներ տնտեսվարողների համար

«Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ն նախագահի խոսքով՝ ձկնաբուծությունն այսօր գերակա ճյուղ է, բայց ոչ մեկի ուշադրության կենտրոնում չէ:

«Մենք այսօր տնտեսական հեղափոխություն ենք փորձում անել, մեր ուժերով փորձում ենք տնտեսություններ զարգացնել, բայց բնապահպանության կողմից արգելքներ է ստեղծվում»,- ասաց տնտեսվարողը:

Ձկնաբույծը նման մի խնդրի առաջ է կանգնել: Նրա բնորոշմամբ՝  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրեն ճիշտ չի պահում: Իր տնտեսությունում խախտում են գտել:

«Անհիմն ակտեր են գրել, որ ես 2016 թվականի ջրի գումար չեմ վճարել: Դիմելու եմ դատարան: Այս երկրում տնտեսությունն են զարգացնո՞ւմ, թե՞ տնտեսություն են կործանում: Անհնար բան է, որ մեկ ամսից ավել հոսանքի, ջրի գումար չտաս և այն չանջատեն»,- մտահոգություն հայտնեց նա:

Շատից վնաս չկա

Ձկնաբույծները կառավարությունից աջակցության քայլեր են ակնկալում: Ուզում են, որ ջրի դիմաց բարձր սակագին չվճարեն:

«Ռիսկային ոլորտ են համարում և վարկ դժվար են տալիս: Իբրև սուբսիդավորված վարկեր են տրամադրում, բայց միայն սարքավորումների համար: Ձկնաբուծությունը հո՞ միայն սարքավորումները չեն, սարքավորումների վրա քիչ գումար է ծախսվում, մեծ գումարները ծախսում ենք կերի, հոսանքի, ջրի վրա»,- ներկայացրեց մեր զրուցակիցը: 

Նիկոլ Փաշինյանը հորդորել էր ձկնաբուծարանների հարցը պահել ուշադրության կենտրոնում՝ շեշտելով, որ 200 տնտեսությունները զգալի են:

Ձկնաբույծների միավորման նախագահն ասում է՝ ձկնաբուծական տնտեսությունների քանակը շատ չէ, այսօր դրանք 116-ն են, նախկինում 330-ն են եղել: Ըստ նրա՝ ձկնաբուծական տնտեսությունները միայն օգուտ են պետությանը, և շատից վնաս չկա:

Մանյա Պողոսյան



 Պիտակներ

         Մանյա Պողոսյան

Գովազդ