Քաղաքական
14.11.2019 / 09:00
Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
14.11.2019   09:15
588

Դրվագներ Ապարանի կարկառունների կյանքից

ՀՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում մեղադրանք է առաջադրվել Ապարանի խոշորացված համայնքի ղեկավար, «Գնթունիկի» սեփականատեր Կարեն Եղիազարյանին: Վերջինս տարբեր լրատվամիջոցներով իրեն առաջադրված մեղադրանքը սխալմունք է համարել և հայտարարել, որ գործը առաջիկայում կկարճվի, իսկ թե որքանո՞վ է համոզված, որ իր դեմ իրավապահները կոմպրոմատներ չունեն, դժվար է ասել:  ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ու Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի շնորհիվ հրուշակագործից քաղաքապետ դարձած Եղիազարյանի աշխատանքից բազմաթիվ դժգոհություններ են հնչում: Բնակիչները ամենաշատը բողոքում են, որ Եղիազարյանը իրենց խաբում է: Օրինակ, Քուչակ գյուղի հաստոցաշինական գործարանի դիմաց նա վաղուց ձեռնարկել է մայթեզրերի կառուցման աշխատանք, սակայն կառուցումն այդպես էլ ավարտին չի հասցվել: Փոխարենը այդտեղ աշխատող տեխնիկայի համար նա գրեթե բոլոր բիզնես ունեցողներից վառելանյութ է ուզել՝ խոստանալով, որ կվճարի, սակայն չի վճարել ու մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վճարելու մտադրություն էլ չունի: Ապարանի քաղաքապետի գործունեությանը կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակման մեջ: 

Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի գործունեության վրա իրավապահների ուշադրությունը հրավիրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, որը ըստ մեր տեղեկությունների՝ անձնական խնդիրներ ունի Կարեն Եղիազարյանի հետ: Նա առաջարկել է՝ որպես մարզպետ իրեն էլ մասնաբաժին հանել «Գնթունիկ»-ից ստացած շահույթից, ինչը «Գնթունիկ»-ի սեփականատեր-քաղաքապետը կտրուկ մերժել է:

Վերջինս միակը չէ, որ խնդիրներ ունի մարզպետի հետ: Ասում են՝ Արագածոտնի մարզպետը մարզի համայնքների ղեկավարներին վերևից է նայում, գյուղապետերը ժամերով հերթ են կանգնում նրա ընդունարանում, որպեսզի Դավիթ Գևորգյանը բարեհաճի իրենց ընդունել: Իսկ մարզպետը  բարիդրացիական հարաբերություններ է պահպանում միայն նրանց հետ, ովքեր խոշոր բիզնեսի տեր են և կարողանում են հաճոյանալ մարզպետին: Դավիթ Գրիգորյանը հոգեբանորեն ծանր է տանում այն իրողությունը, որ մարզպետ դառնալուց առաջ «Յանդեքս» տաքսի է վարել: Երբ նրա լավագույն ողևորներից մեկը զանգել և շնորհավորել է նրան՝ ասելով. «ախպերս, շնորհավոր», մարզպետ դարձած Դավիթ Գևորգյանը կոպտել է. «Ես քեզ ինչ ախպեր»: 

Մելանյա Ծառուկյան
 



 Պիտակներ

         Դավիթ Գևորգյան, Մելանյա Ծառուկյան, Կարեն Եղիազարյան

Գովազդ