...

Էլիտար աջակիցը

Էլիտար աջակիցը

«Նիկոլը դեստրուկտիվ անձ է ու հասարակությանը կոնսոլիդացնելու իր շանսը չօգտագործեց: Նա անհասկանալի է թե՛ «Իմ Քայլը» ֆրակցիայի գործընկերների համար, որտեղ շատերի հետ արդեն կոնֆլիկտի մեջ է, թե՛ ուժային կառույցների սպաների համար, թե՛ դատական համակարգի համար, որն արդեն փլուզման ու հեղինակազրկման շեմին է, թե՛ Արցախի համար, թե՛ Հայաստանի հանրության մի զգալի հատվածի համար»։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«ՉԻ». Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ուղեկցվում է ոչ միայն պիցցայի դիմաց ցուցարարների ներգրավմամբ, լրատվամիջոցների առքուվաճառքով և նրանց անխնա շահագործմամբ, այլ նաև որոշ քաղաքագետների խառակիրի անելու դրդմամբ:

Մարդ, որը մինչև հեղափոխությունը, հեղափոխությունից որոշ ժամանակ անց նույնպես աչքի էր ընկնում խորը և օբյեկտիվ վերլուծություններով, վերածվել է շարքային պրոպագանդիստի: Մարդ, որը Քոչարյանի աջակիցների համար կասկածելի սեմինարներ է կազմակերպում, խոսում է հասարակությունը կոնսոլիդացնելու մասին: Այսինքն՝ ուզում է Քոչարյանի գլխավորությամբ կոնսոլիդացնե՞լ հասարակությանը:

Ինչևէ, քաղաքագետը թերևս պետք է հասկանար, որ ժողովուրդը ձայնը տվել է Փաշինյանին, և եթե անգամ Քոչարյանը կամ Սարգսյանը հասցրել են մի քանի հոգի ներդնել «Իմ քայլը» խմբակցությունում, դա լուրջ խոչընդոտ չէ Փաշինյանի համար: Քաղաքագետը պետք է հասկանա, որ Վանեցյանը Հայաստանի ուժային կառույցները չեն, և պատահական չէ, որ նրա հրաժարականից հետո մեծ թափ են ստացել նոր քրեական գործերի հարուցումները:

Քաղաքագետը պետք է հասկանա, որ Արցախի ժողովուրդը տենչում է նույն փոփոխությունները, ինչ կատարվեց Հայաստանում, և եթե Արցախի գործող իշխանությունները շարունակեն իրենց կապել ռևանշիստների սայլին, կարժանանան նույն ճակատագրին, ինչին արժանացան ներկայիս ռևանշիստները Հայաստանում:

Ինչևէ, Դանիելյանը ճիշտ կանի մեծացնի ռևանշիստներից ստացվող հոնորարների չափը, քանի որ մոտ ապագայում դժվար թե ևս մեկ ուրիշը կարիք ունենա քաղաքագիտական նման կասկածելի ծառայությունների:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5276 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ