Քաղաքական
14.11.2019 / 09:00
Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
14.11.2019   12:00
343

Երբ նախորդների օրինակով զուգադիպությունները դառնում են օրինաչափություն

Այս խորհրդարանը, որը ձևավորվեց թավշյա հեղափոխությունից հետո, հավակնում է նմանվել նախորդներին: Բան այն է, որ Ազգային ժողովի այս հերթական քառօրյան արագ ավարտեց իր աշխատանքը, քանի որ հագեցած չէր օրենսդրական նախագծերի առումով: Նման երևույթների ականատեսը եղել ենք նաև այն ժամանակ, երբ իշխող ՀՀԿ-ն ձեռքի հետ ոտքի վրա նիստեր էր գումարում և արագ ավարտելով աշխատանքը՝ հայրենի երեսփոխաններին հնարավորություն էր ընձեռում խորը շունչ քաշելով հանգիստ ապրել: Այս դեպքում ևս իշխանական «Իմ Քայլը» խմբակցությունը մերժել էր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների այս քառօրյայում ներկայացված  բազմաթիվ օրենսդրական առաջարկություններ:

«ՉԻ»-ն մեկնաբանություն ստանալու համար դիմեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին. «Շատ չե՞ն զուգադիպությունները, երբ բոլոր տարիների իշխանությունները սովորություն են դարձրել մերժել բոլոր ընդդիմությունների օրենսդրական նախաձեռնություններն ու առաջարկները»: 

Ի պատասխան Թունյանը նշեց. «Ընդդիմություն լինելը ենթադրում է, որ այդ մարդիկ ունեն զարգացման սեփական պատկերացումները: Ու եթե մենք լրիվ նույն կերպ մտածեինք, նշանակում է՝ մենք պետք է նույն քաղաքական թիմը ներկայացնեինք: Ընդդիմություն ասածը իր իմաստը կկորցներ, էլ իմաստ չէր ունենա: Հիմա ստացվում է, որ մենք մեր ծրագիրը ներկայացնելով, մեր առաջնահերթությունները ներկայացնելով՝ ստացել ենք ընտրողների քվեն ու պետք է իրականացնենք էն մարդկանց ասածները, որոնք որ փոքրամասնություն են: Իրենց ասածների մեջ էլ կան ընդհանուր բաներ, որոնք մեր համար ընդունելի են, բայց ընդհանուր գծի առումով կան իհարկե տարաձայնություններ ու բոլորը չէ, որ մենք մերժում ենք: Եթե նայենք, մեր հանձնաժողովում ընդդիմության ներկայացրած մեծ մասը մեր մոտ դրական եզրակացություն է ստանում»:

Հիշեցնենք, որ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր կատարել. «Մեր օրենսդրական նախագծերը անհող հիմնավորումներով մերժելը, հետո ձեռուոտ ընկած արդարանալու իմաստը ո՞րն է»:

Մելանյա Ծառուկյան



 Պիտակներ

         Մելանյա Ծառուկյան, Բաբկեն Թունյան

Գովազդ