...

Էս էլ ու պրծ

Էս էլ ու պրծ

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով ՀՔԾ-ի կողմից իրեն հարցաքննության կանչելու լուրերին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախի քաղաքացուն ՀՀ ՀՔԾ-ն բերման ենթարկել չի կարող՝ եթե նման որոշում են կայացրել, ապա դա անօրինական է։ Կարող են միայն հետախուզում հայտարարել և դիմել Արցախի դատախազություն՝ խնդրելով արտահանձնել իրենց երկրի տարածքում հանցագործություն կատարած անձին»:

«ՉԻ». Անկեղծ ասած, որոշել էինք հնարավորինս քիչ անդրադառնալ Վիտալի Բալասանյանին, քանի որ ինքը վաղուց իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց այս մեկն էլ ու պրծ:

Բանն այն է, որ այս հայտարարության հետ մեկտեղ Վիտալի Բալասանյանը Արցախում Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով ստորագրահավաք է նախաձեռնել:

Դե հիմա ինչպե՞ս չխոսել այս մարդկանց երկերեսանիության մասին:

Ասում ես՝ Քոչարյանը յուրացրել է այլ պետության իշխանությունը, հետևաբար, հանցագործ է, սրանք պատասխանում են, թե ոոոո՜նց, էս ի՞նչ ես ասում, ի՞նչ այլ պետություն, Հայաստանն ու Արցախը մի պետություն են, մի ազգ, էս ի՞նչ պառակտում եք մտցնում և այլն:

Ասում ես՝ լաաավ, դե, ուրեմն, հարցաքննության ենք կանչում, սրանք պատասխանում են, թե ոոոո՜նց, էս ի՞նչ ես ասում, դուք ո՞վ եք, որ մեզ բան ասեք, մենք անկախ երկիր ենք, մենք ուրիշ ենք, դուք ուրիշ եք, գժվե՞լ եք: 

Ահա այսպես են հերոսից մինչև ստախոս ու էժանագին մանիպուլյատոր դառնում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2786 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ