...

Ես քո հայրենասեր ջանին մեռնեմ

Ես քո հայրենասեր ջանին մեռնեմ

Դերասան Սարգիս Գրիգորյանը հանրության որոշակի ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ իր ֆեյսբուքյան էջում գրեց հետևյալը.

«Ընտանիք` կին և տղամարդ, մնացած այլանդակությունները թող կորչեն գրողի ծոցը...

Հ.Գ. Ստամբուլը մեր թշնամիների մայրաքաղաքն է ու ինչ կապված է էտ բառի հետ, թշնամի է հային ու մեր ինքնությանը...»:

«ՉԻ». Շատ, շատ հայրենասեր մարդ է այս Սարգիս Գրիգորյանը: Հայի՝ հայ տեսակը: Մեր ազգի պորտալարը երբեք չի կտրվի, քանի կան նրա նման խիզախ, քաջ, վսեմ հերոսներ:

Մի քիչ լավ չստացվեց, որ մինչև հիմա չգիտի, թե որն է Թուրքիայի մայրաքաղաքը, բայց դա աշխարհի վերջը չէ: Մի քիչ էլ լավ չստացվեց, երբ պարզվեց, որ սույն հայրենասերը՝ ընտանյոք հանդերձ, հաճախակի Անթալիայում է հանգիստն անցկացնում. բայց դա էլ բոլոր թույն հայրենասերների երազանքն է՝ Անթալիայի ծովում միզելը և դրանով թուրքերին վնաս տալը:

Բայց ամենահետաքրքիրը դա չէ: Տեսնելով, որ ամբողջ համացանցը ղժժում է իր անգրագիտության և ռաբիսության վրա՝ այս սաստիկ հայրենասեր դերասանը մի նոր լայվ է մտնում, իր հայրենասիրության, տղու տղա տեսակի, հայի հայ տեսակի վրա կասկածող է ման գալիս, ասում ա՝ դե, հիմա, կարևոր չէ, Ստամբուլ, թե՝ Անկարա, իսկ հետո, նավսյակի... ջնջում իր աղմկահարույց ստատուսը: Ջնջեց, որովհետև ինքը քաջ էր, խիզախ, հայկական ռեմբո, մի հատ կարաբինով նաղդ Բաքուն գրավող: 

Իսկ Անթալիա ինքը հաջորդ ամառ էլ կգնա. Անթալիան ի՞նչ մեղավոր է, որ Ստամբուլը թշնամի է հային ու մեր ինքնությանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1639 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ