...

Եթե հետապնդեին, Ֆլեշի Բարսեղին կկալանավորեին

Եթե հետապնդեին, Ֆլեշի Բարսեղին կկալանավորեին

- Այս Կառավարության թույլ տեղն օտարերկրյա ներդրումներն են: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ արտասահմանյան կապիտալը չի շտապում մտնել հայաստանյան տնտեսություն։ 

- Դրա համար կարող է լինել մի քանի խոչընդոտող գործոն։ Առաջինը հարկային համակարգն է, այն պարզեցված չէ։ Բավական չէ ասել, որ մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, և ներդրողները շտապեն գալ Հայաստան։ Մենք նաև պետք է ստեղծենք այդ բարենպաստ միջավայրը, որ գան։ Եվ երկրորդ՝ կարող է լինել անվստահությունը դատական համակարգի նկատմամբ, որովհետև սա շատ կարևոր է. ցանկացած ներդրող, որը գալիս է, պետք է իմանա, որ իր իրավունքները պաշտպանված են։ Եվ նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում քրեական գործերը, հետապնդումները, այս ամենը կարող են ազդել ներդրողների վրա։

Սա հատված էր ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի հարցազրույցից՝ տրված Faktor.am-ին:

«ՉԻ». Շատ հետաքրքիր խմբակցություն է Լուսավոր Հայաստանը: Խմբակցության ղեկավարն առավոտից իրիկուն բողոքում է, որ իշխանությունը չի կալանավորում հանցագործներին, իսկ նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր խոսում է ինչ-որ հետապնդումներից:

Մարուքյանն առավոտից երեկո ասում էր, թե Գագիկ Խաչատրյանին ինչո՞ւ չեք ձերբակալում, իսկ Սամսոնյանն արտահայտում է 180 աստիճան այլ տեսակետ: Ի վերջո, ընդդիմություն լինելը նույնպես որոշակի լրջություն է պահանջում:

Ինչ վերաբերում է քրեական գործերին: Հայաստանում ներկայումս չկան ձերբակալված խոշոր գործարարներ: Օրինակ Բարսեղ Բեգլարյանի մասին լսած կլինի պատգամավորը, մամուլն այդ գործարարին հաճախ էր կապում իրենց կուսակցության հիմնադրի հետ: Նա մեղադրվում է քաղաքացուն ազատությունից զրկելու և նրա գույքին տիրանալու մեջ, սակայն մեկ տարուց ավել է՝ ինչ գործն առաջ չի գնում: Հիմնականում կալանավորված են սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը յուրացնելու մեղադրանքներով: Դժվար թե տեղին է տիկին Սամսոնյանի մտահոգությունը: Օտարերկրյա ներդրողները գալիս են Հայաստան գումար աշխատելու և ոչ թե սահմանադրական կարգը տապալելու:

Օտարերկյա ներդրումների վրա կարող են ազդել ընդդիմադիր խմբակցության պատգամավորի ոչ հավաստի և մակերեսային հայտարարությունները:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5107 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ