Քաղաքական
17.11.2019 / 20:00
Ռետրո սատիրիկոն
17.11.2019 / 13:00
Լուր-մեկնաբանություն
17.11.2019 / 10:15
Ձեռագրերը չեն այրվում
17.11.2019 / 10:00
Աստղագուշակ
16.11.2019 / 22:00
17.11.2019   20:30
640

Եվ այդ երիտասարդի անունն էր Արա Զոհրաբյան

«ՆԵՐԿԱ ՎԱՏԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ՆԱԽԿԻՆ ՎԱՏՈՎ»:

Նախկինում վատ բաներ եղել են: Մենք բոլորս էլ գալիս ենք նախկին ժամանակաշրջանից: Նախկինում շատերը իշխանափոխության որևէ հեռանկար չտեսնելով չեն խոսել, չեն քննադատել կամ չեն բողոքել: Իշխանափոխությունը եղավ վատ երևույթները (այդ թվում՝ ազատ խոսելու վախը) վերացնելու պատճառաբանությամբ:

Հետևաբար՝
1. Ներկա ՎԱՏը չի կարելի արդարացնել նախկին ՎԱՏով.
2. Ներկայում քննադատող մարդուն, հատկապես՝ երիտասարդին, ՉԻ ԿԱՐԵԼԻ մեղադրել նախկինում չքննադատելու համար:

Հակառակ դեպքում, առաջ չենք գնա»:

Ֆեյսբուքյան գրառման հեղինակը Արա Զոհրաբյանն է:

«ՉԻ». Փաստաբանների պալատի ղեկավարը ամենայն հավանականությամբ նկատի ունի դաշնակցական երիտասարդին, որն այսօր բանավեճի էր բռնվել վարչապետի հետ: Նրա վերաբերյալ համացանցում արդեն քանի ժամ է հումորներ և մեմեր են ծնվել: 

Բայց գրառման մեջ ավելի շատ ինքնախոստովանություն կա: Զոհրաբյանը իր խոսքերով չունենալով իշխանափոխության հույս՝ երբևէ ձայն չի հանել, երբևէ չի խոսել որևէ ՎԱՏ բանի մասին: Եթե մի փոքր կոպիտ ձևակերպենք՝ անգամ ծպտուն չի հանել: Եվ հիմա որոշել է առավոտից երեկո գրառումներ անել և լուսավորել հասարակությանը Ստամբուլյան կոնվենցիայի թաքնված վտանգների մասին: Ձայն չի հանել, երբ փաստաբաներ էին ծեծում և ստորացնում: Խելոք իր համար նստել և իրականացել է վերևից եկած հրահանգները: Մի խոսքով՝ իրեն պահել ոչ թե որպես առանձին, անկախ ինստիտուտի ղեկավար, այլ ասենք՝ Արդատադատության նախարարության մի որևէ վարչության պետ: 

Մի խոսքով՝ «ниже травы, тише воды»: Եվ հիմա կոչ է անում չհիշեցնել ոմանց մինչհեղափոխական ժամանակաշրջանի վտանգավոր լռությունը: 
 



 Պիտակներ

         Արա Զոհրաբյան

Գովազդ