Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
Տնտեսական
13.11.2019 / 17:15
13.11.2019   10:30
261

Գևորգը որ «փախնող տղա» լիներ` ՌԴ քաղաքացի դառնալուց չէր հրաժարվի

Մոսկվայում գտնվող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ինչպես նախորդ շաբաթ նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, խոստացել էր նոյեմբերի սկզբին վերադառնալ Հայաստան: Սակայն նա, ամենայն հավանականությամբ, չի վերադառնա խոստացված ժամկետում, քանի որ, ինչպես ինքն է նշում` ակադեմիական աշխատանքի է անցել` դասավանդում է ՌԴ դատախազության համալսարանում և չի կարող խախտել պայմանագրային պարտավորությունները: Նա «Երկիր մեդիայի» եթերում հայտարարել է, թե իրավիճակի մասին տեղեկացրել է ՀՔԾ մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարին, և պինդ վստահեցրել` անպայման վերադառնալու է, դրանում ոչ ոք թող չկասկածի, քանի որ` «թե ինքը պատասխան պիտի տա, թե իրեն պիտի պատասխան տան»: Հիշեցնենք, որ խոսքը 2018 թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված այն քրեական գործի մասին է, որով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, և այդ գործում նշվում է նաև Կոստանյանի անունը՝ որպես մարտի 1-ի առավոտյան իրադարձությունների հետ կապված ոստիկանության որոշ փաստաթղթեր կեղծելուն դրդած պաշտոնյա:  

Ի դեպ, Կոստանյանը պնդել է, թե դեռ մեկ տարի առաջ ՀՔԾ-ն սույն գործով իրեն որպես վկա հարցաքննել է, և ինքն ասել է այն, ինչը կրկնեց եթերում` փաստացի հերքելով, որ ի պաշտոնե իրավասու էր և կամ կարող էր նման ցուցումներ տալ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին, իրեն մեղսագրվող արաքն էլ որակեց «անհեթեթություն», ֆանտաստիկայի ժանրին հարիր: Կոստանյանը, փաստորեն, մոռացել է, թե ում բարձր ղեկավարության ներքո էր աշխատում այդ շրջանում և թե ինչպես կարող էր այդ մեկը մատի մի ճտոցով փոխել կառավարման ապարատի սուբորդինացիան, երբ հարցը «Մարտի 1-ի» վերաբերյալ փաստաթղթեր սարքելուն էր վերաբերում:

Մեկ տարվա ընթացքում, ինչպես նախկին պաշտոնյան է պնդում` իր դատավարական կարգավիճակը չի փոխվել, նա մի քանի անգամ լքել է երկիրն ու վերադարձել, իսկ վերջին անգամ ՀՀ սահմանը հատել է սեպտեմբերի 9-ին: Կոստանյանը նշեց, թե ինքը չի կարող նստել, սպասել, թե ՀՔԾ-ն երբ է որոշելու իրեն հարցաքննության կանչել, ուստի` որոշել է կազմակերպել  իր կյանքն ու ընդունել հարևան երկրից արված աշխատանքի հրավերը: Ի դեպ, վերջինիս աշխատանք է առաջարկվել նաև ՌԴ պետական համակարգում, սակայն Կոստանյանը հաժարվել է, քանի որ, ինչպես ինքն է ասում, պետք է այդ դեպքում հրաժարվեր ՀՀ քաղաքացիությունից, ինչն իր դեպքում «անթույլատրելի է»: Այսինքն, այն վարկածը, ըստ որի` Կոստանյանը կարող է թաքնվել նախաքննությունից, չվերադառնալ ՀՀ, ինչպես դա արեցին ՌԴ փախած ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը, «Քեթրինի Միհրան» անունով հայտնի Միհրան Պողոսյանը, քանի որ առաջինը ՌԴ քաղաքացի է, երկրորդը` քաղապաստան ստացած, գոնե այս պահին իրատեսական չէ, քանի որ Կոստանյանը շարունակում է ՀՀ քաղաքացի լինել: Նա, ի դեպ, գերդասեց ոչ հերքել, ոչ հաստատել, այլ` չմեկնաբանել մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց` իրեն առաջարկվել է հեղափոխական իշխանության կազմում պաշտոն զբաղեցնել` պայմանով, որ ինքը Մարտի 1-ի գործով ցուցմունք կտա Սերժ Սարգսյանի դեմ: Սարգսյանի նախկին օգնականը բավարարվեց միայն նշելով, որ ինքը երբևէ որևէ մեկի դեմ կեղծ ցուցմունք տալ չի պատրաստվում:

Հարց է ծագում, թե ինչու է Կոստանյանը հին իներցիայով շարժվում և ցուցմունք ասելով միայն դրանց կեղծ տեսակը պատկերացնում: Ինքը հանգիստ կարող է տալ ոչ կեղծ ցուցմունքներ, քանի որ աղվանհովսեփյանական և գևորգկոստանյանական իրավաբանության «բեջուռա» մեթոդները կարծես թե այլևս ակտուալ չեն:   



 Պիտակներ

         Գևորգ Կոստանյան

Գովազդ