Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
Տնտեսական
13.11.2019 / 17:15
13.11.2019   11:30
791

Գագիկ Հարությունյանի երազը

Ինքը ահավոր քրտնած է: ժամը 23:55 է: Ընդամենը 5 րոպե է մնացել: Ու պիտի այդ հինգ րոպեում հասցնի ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարական տալու տեքստը գրի, դա մեյլ անի Ազգային Ժողով, այնտեղ տեքստը մուտքագրեն «Մարլբորո» համակարգ, Արա Բաբլոյանը դրա հիման վրա ընդունի հրաժարականը, ԱԺ արտահերթ նիստ հրավիրի, Սերժ Սարգսյանի թեկնածուին առաջադրեն ՍԴ անդամ, խորհրդարանը հաստատի, ՍԴ անդամը վազելով գա Սահմանադրական դատարան, նրան առաջադրեն ՍԴ նախագահի պաշտոնում, ՍԴ անդամները քվեարկությամբ նրան ընտրեն ՍԴ նախագահ:

Եվ եթե մինչև ժամացույցի զանգերի 12-րդ ղողանջը դա չհասցնեն, ապա Հրայր Թովմասյանը նորից կվերածվի Չաթլախի:

Ինքը արագ-արագ հրաժարականի տեքստի ներածական մասն է գրում, Ալվինա Գյուլումյանը հրաժարականի իրավական հիմքերն է վռազի մեջ հնարում, այդ պահին զանգահարում են. «Ալո, Սերժիկն ա: Հիշում ես, չէ՞, ես քեզ այնպիսի առաջարկ եմ արել, որը դու չես կարող մերժել»: «Հիշում եմ, հիշում եմ, հենց հիմա էդ գործի վրա եմ»,- շտապ պատասխանում է ինքը ու հեռախոսը դնում: Նորից են զանգում. «Ալո, Ռոբերտն ա, հիշում ես, չէ՞, որ քեզ ու քո ընտանիքի անդամներին հիշում եմ»: «Գիտեմ, գիտեմ, անում եմ»,- սփրթնած պատասխանում է ինքը ու նայում ժամացույցին: Դեռ 4 րոպե կա: Նորից են զանգում. «Ալո, Գալուստն ա, պրն Հարությունյան, կարա՞ս տղուս ըտե մի տեղ գործի դասավ...»,- ինքը չի լսում մինչև վերջ ու շպրտում է հեռախոսը. «Դու էիր պակաս էս նեղ մաջալին»:

Վերջապես հրաժարականի տեքստը պատրաստ է, այն gagik70@yandex.ru հասցեից ուղարկում է hrayr2035@gov.am հասցեին: Ու հիմա նստած սպասում է: Անընդհատ ժամացույցին է նայում: Չի դիմանում, սկսում է սենյակում առաջ ու հետ քայլել: Այդ պահին զանգում են. «Ալո, Սերժիկն ա, եթե հանկարծ չստացվեց, ԲԴԽ-ի տեղը ԲԴՍՄ կստանաս»: «Հասկանում եմ»,- հոգոց է հանում ինքը: Նորից զանգ. «Ալո, Ռոբերտն է, հիշում ես, չէ՞, որ ես լավ հիշողություն ունեմ»: «Հիշում եմ»,- սփրթնած պատասխանում է ինքը: Նորից զանգ. «Ալո, Գալուստն ա, մի հատ եղբորդ համարը կտա՞ս»: Ինքը բարկացած նորից մի կողմ է նետում հեռախոսը ու այդ պահին ժամացույցը սկսում է ղողանջել: Աչքերը չռած նայում է դռանը, եղունգները կրծելով հաշվում ղողանջները ու երբ խփում է ժամը 12-ը, դուռը բացվում է և ներս է ընկնում Չաթլախը: «Ես կորած եմ»,- մտածում է ինքը:

Արթնանում է անհայտության մեջ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 6, 2019



 Պիտակներ

         Ալվինա Գյուլումյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Հարությունյան, Սերժ Սարգսյան

Գովազդ