Քաղաքական
14.11.2019 / 09:00
Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
14.11.2019   21:30
517

Գեներալի կոչում, հետո՝ պաշտոնանկություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ 

«ՉԻ». Հետաքրքիր է, որ երբ ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին գեներալի կոչումներ տվեցին, դրանից հետո երկուսին էլ աշխատանքից ազատեցին:

Արթուր Դավթյանին էլ արդարադատության համակարգի գեներալի կոչում են տվել: Ուրեմն, Շերլոկ Հոլմսի դեդուկտիվ մեթոդը կիրառելով, ենթադրվում է, որ Արթուր Դավթյանին էլ են պաշտոնանկ անելու: Եթե, իհարկե, արդարադատության համակարգի գեներալ-գնդապետի կոչում չտան: Այդ դեպքում բանը միայն պաշտոնանկությամբ կարող է չավարտվել:



 Պիտակներ

         Արթուր Դավթյան

Գովազդ