Երկուշաբթի 16.12.2019 12:52

Սատիրիկոն
16.12.2019 / 11:30
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 11:15
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 10:45
Քաղաքական
16.12.2019 / 10:30
Սատիրիկոն
16.12.2019 / 10:15
07.10.2019   19:30
575

Գնա սպանվիր, արի՝ սիրեմ

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվանը, ասել է. «Հայկ Հարությունյանի ցուցմունքն այնքան ճիշտ էր, որ հենց Ռոբերտ Քոչարյանին էր պետք, որ նա գար՝ ցուցմունք տալու»:

«ՉԻ». Նախևառաջ, Հայկ Հարությունյանը մարտի 1-ի գործով ցուցմունքներ է տվել նախաքննությանը: Երկրորդ, բացի Հայկ Հարությունյանից, այս գործով ցուցմունքներ են տվել հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ ուժային կառույցների բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ: Եվ եթե Հայկ Հարությունյանն այլևս ողջ չէ, ոչ նրա ցուցմունքներն են կորել, ոչ էլ՝ նախկին ոստիկանների, զինվորականների:

Բայց Քոչարյաններին միավորողը այլ բան է. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին 30-ից ավելի բարձրաստիճան պաշտոնյաների աղմկահարույց սպանություններ են եղել, յուրաքանչյուր սպանությունից հետո Քոչարյանն ու նրան սպասարկող քարոզչամեքենան հայտարարում էին, թե սպանությունն իրենց դեմ էր ուղղված: Չնայած ամեն սպանությունից հետո միայն Քոչարյանի դիրքերն էին ամրապնդվում:

Տվյալ դեպքում, Քոչարյանների համար կարևոր ու առանցքային են միայն այն մարդիկ, որոնք այլևս ողջ չեն: 

Հ.Գ. Հիշեցինք, որ երբ 2001 թվականին Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի դեպքին, բառացիորեն ասաց. «Եթե նա ողջ լիներ, ես նրան մի քանի ասելու բան կունենայի»:
 



 Պիտակներ

         Լևոն Քոչարյան, Հայկ Հարությունյան

Գովազդ

Ամենաընթերցված






















«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1570