...

Գործակալ 00

Գործակալ 00

- Բարև Զուլում:

- Հազար բարին, Վիկա ջան:

- Վիկա չէ արա, Վակա:

- Սակայն ի՞նչ տարբերություն:

- Շեֆն ա էտ անունը կնքել, ինքն ա տենց ուզել, իրա առաջին սիրո անունն ա: Լսի, իմիջիայլոց շատ գոհ ա «Բալասանյան» օպերացիայից: Ուզում ա քեզ ներկայացնի պետական պարգևի: Բայց դե գիտես, ձեռներիցս վեկալել են էդ լծակը, տեղը մի քանի տուփ ավել պիցցայի տալոն կտանք:

- Իմ խորին շնորհակալությունները մեծավաստակ նախագահին:

- Բայց մի բավարարվի ձեռք բերածով, շարունակի աշխատել:

- Վիկա ջան, ամեն ինչ անում եմ, հենա Եղիազարյան Գուգոն էլ ա սկսել Բալասանյան անել:

- Չէ, տենց անկապ մանր-մունր ձկներ մեզ պետք չեն: Չլինի որոշել ես` տեղներս էնքան նեղն ա, որ կարաս վրներս ժամկետանց ապրանք խուրդես: Աշխատի, մտածի՝ ում կարանք վերբովկա անենք, թե չէ գիտես էս դեպքերի համար շեֆը ինչ ա ասում՝ վատ պարողին ինչն ա խանգարում:

- Շեֆ, բայց բեսամթ հումոր ունես, գոնե էդ վիրահատության ֆոնին էդ հանաքը մի արա:

- Ինձ կարելի ա, հարեմում ես առաջինն եմ: Մի հատ փորձի նրբորեն Արմեն Սարգսյանին շոշափես, տես վարյանտ կա՞: Թեպետ, լավ գործ չունես, էտի քո խելքի գործը չի: Էնի քեզ վերբովկա կանի, գլխներիս կդառնաս դվայնոյ զուլում: Լսի, էլ սենց չզանգես, Վանեցյանի պռավալից հետո, շատ ապասնի ա դառել: Աշոտյանի ստատուսի տակ կշփվենք, մեկ ա սաղին արգելափակել ա, մնացել ենք մենք մերոնցով:

- Եղավ Վիկա ջան: Մենակ մի հատ խնդրանք, եթե վիրահատությունից առաջացած էտ կտորը մասունքների բաժանեք, ինձ էլ չմոռանաք, ուզում եմ վզնոց զակազ տամ, քցեմ վզիցս:

ՎԱՐԿԱՆԻՇ

   20778 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ